Իսահակ Նյուտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսահակ Նյուտոն

Ծնվել է դեկտեմբերի 25, 1642(1642-12-25)
Վուլսթորփ Քոլսթերվորթի Մոտ, Լինքոլնշիր, Անգլիա
Մահացել է մարտի 20, 1727 (84 տարեկան)
Քենզինգտոն, Միդլսեքս, Անգլիա
Բնակության վայր Անգլիա
Ազգություն անգլիացի
Գիտական ոլորտ Ֆիզիկա, մաթեմատիկա,
աստղագիտություն, փիլիսոփայություն

Իսահակ Նյուտոնը անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան: Ծնվել է 1642 թ դեկտեմբերի 25-ին (1643 թ հունվարի 4-ին` հին տոմարով) Վուլսթորփ Քոլսթերվորթի մոտ գյուղում (Մեծ Բրիտանիա) և մահացել է 1727 թ մարտի 31-ին (մարտի 20-ին հին տոմարով) Քենզինգտոն քաղաքում: Համարվում է աշխարհի լավագույն գիտնականներից մեկը:

Նյուտոնը նկարագրել է գրավիտացիան ու շարժման օրենքները Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները («Philosophiae Naturalis Principia Mathematika») գրքում, դրանով էլ հիմք է դնում դասական մեխանիկային: Նա նաև դիֆերենցիալ հաշվարկման հիմնադիրներից մեկն է:

Կյանքը[խմբագրել]

Նյուտոնի հայրը, որ հասարակ հողագործ էր, մահանում է որդու ծննդից առաջ: Իսահակը դպրոց այցելում է մոտակա Գրանդամ քաղաքում և 18 տարեկանում ընդունվում Թրինիթի վարժարան, որն ավարտում է 1666 թ:

Նյուտոնի արձանը Թրինիթի քոլեջում

1666-1675 թթ նա զբաղվում է գիտությամբ: 1666-ին նա ստեղծեց գրավիտացիայի տեսությունը, 1668-ին ներկայացրեց իր տարբեր ոսպնյակներից բաղկացած «Հայելի-հեռադիտակ»-ը, 1672-ից զբաղվում է լույսի հատկություններով և գրում բազմաթիվ աշխատանքներ:

1675-1682 թթ Նյուտոնը գիտական աշխատանքներ չի կատարում: Դրանից հետո նա ստեղծեց գրավիտացիայի օրենքները, բացատրեց մոլորակների էլիպսաձև շարժումը և 1687-ին գրեց իր «Philosophiae Naturalis Principia Mathematika»-ն:

Նյուտոնի գերեզմանը

Նյուտոնին հողին են հանձնում 1727 թ մեծ հանդիսավորությամբ: Նրա գերեզմանը գտնվում է Լոնդոնի Վեստմինսթեր մատուռում (Westminster Abbey):

Գործունեություն[խմբագրել]

Օպտիկային վերաբերող առաջին աշխատանքում՝ «Լույսի և գույների նոր տեսություն» (1672թ) Նյուտոնն արտահայտել է իր հայացքները «լույսի մարմնականության» մասին (լույսի մասնիկային հիպոթեզը): Այդ աշխատանքի առաջացրած բուռն բանավեճերում Նյուտոնի հայացքների հակառակորդն էր Ռ. Հուկը, որն այդ ժամանակ իշխող ալիքային պատկերացումների կողմնակիցն էր: Պատասխանելով Հուկին՝ Նյուտոնն արտահայտել է լույսի մասնիկային և ալիքային պատկերացումները համատեղող հիպոթեզ: Այդ հիպոթեզը նա հետագայում զարգացրել է «Լույսի և գույների տեսություն» աշխատության մեջ, որտեղ նկարագրել է Նյուտոնի օղակներով փորձը և հաստատել լույսի պարբերականությունը: Լոնդոնի թագավորական ընկերության նիստում այդ աշխատությունն ընթերցելիս, Հուկը հանդես է գալիս առաջնության հավակնությամբ, և Նյուտոնը չի հրապարակում օպտիկային վերաբերվող աշխատանքները (այդ աշխատանքը հրապարակվում է միայն 1704-ին Հուկի մահից հետո): «Օպտիկայում» Նյուտոնը նկարագրել է լույսի դիսպերսիայի հայտնաբերման ուղղությամբ իր կատարած խիստ մանրակրկիտ փորձերը, լույսի ինտերֆերենցիան բարակ թիթեղներում և ինտերֆերենցիոն գույների փոփոխությունը Նյուտոնի օղակներում՝ կախված թիթեղի հաստությունից: Ըստ էության, նա առաջինն էր, որ չափեց լուսային ալիքի երկարությունը:

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝