Ռոբերտ Հուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոբերտ Հուկ (անգլ.՝ Robert Hooke, 18. 07. 1635 - 3.03.1703), Անգլիացի բնախույզ, էնցիկլադեդիստ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1663թ-ից)։

14 Robert Hooke. Pencil Drawing.jpg

Կենսագրություն[խմբագրել]

Սովորել է Վեսթմինսթերյան դպրոցում, ուր ուսումնասիրել է լեզուներ, ինչպես նաև մաթեմատիկա, ֆիզիկա և մեխանիկա։ 1653 թ, Ընդունվել է Օքսֆորդի համալսարան, որտեղ հետագայում եղել է Ռոբերտ Բոյլի օգնականը։ 1665 թ .–ից եղել է Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, 1677-83 Լոնդոնի թագավորական ընկերության քարտուղար։ Աշխատանքներում անդրադարձել է բնագիտության բազմաթիվ հարցերի։ 1659-ն պատրաստել է օդային պոմպը։ Քրիստիան Հյուգենսի հետ հաստատել է (մոտ 1660-ին) ջերմաչափի հաստատուն կետերը՝ սառույցի հալման և ջրի եռման կետերը։ Կատարելագործել է բարոմետրը, հայելային աստղադիտակը, դիտախողովակն օգտագործել անկյունները չափելու համար, նախագծել քամու ուժը չափող սարք, շրջանը մասերի բաժանող մեքենա և այլ բազմաթիվ սարքեր։ Ժամացույցի մեխանիզմի հիմնական մասը (Anchor escapement), Հուկի մանրադիտակը, խցանի կառուցվածքը, ոջիլի գծագիրը։ 1660-ին սահմանել է առաձգական մարմնին կիրառված և այդ մարմնի դեֆորմացիայի համեմատականության օրենքը։ Առաձգական մարմնի լարվածային վիճակի և դեֆորմացիայի միջև կապ հաստատող հիմնական օրենքը, որը սահմանել է Ռ. Հուկը։ Ձողի ձգման և սեղմման պարզագույն դեպքում ձողի Δ 1 բացարձակ երկարացումը (կարճացումը) ուղիղ համեմատական է P Δ 1= kP , որտեղ k = 1 / E S (1-ը ձողի երկարությունն է, S-ը լայնական հատվածքի մակերեսը, E –ն՝ առաձգականության մոդուլը)։ Հուկի օրենքը հարմար է ներկայացնել նաև σ = E ε , տեսքով, որտեղ σ = P / S -ը նորմալ լարումն է, ε = Δ1 / 1 -ը՝ ձողի հարաբերական երկարացումը (կարճացումը)։ Սահքի դեպքում Հուկի օրենքը գրվում է τ = Gγ տեսքով, որտեղ τ շոշափող լարումն է, γ-ը սահքը, G-ն՝ սահքի մոդուլը։ Սահքի դեպքում շոշափող լարումն ուղիղ համեմատական է սահքին։ Հուկի օրենքը խախտվում է, երբ որոշ լարումներ կամ դեֆորմացիաներ հասնում են սահմանային արժեքների և մարմինն անցնում է առաձգական-պլաստիկ վիճակի։ Հուկը տվել է մոլորակների շարժման ընդհանուր պատկերը և արտահայտել այն միտքը, որ բոլոր երկնային մարմինները ձգում են իրար։ 1660 թվականից փորձում էր ձևակերպել տիեզերականության ձգողության գաղափարը, որը 1674-ին ձևակերպեց «Երկրագնդի շարժման ապացույցի փորձ» տրակտատում։ 1679-ին ենթադրություն է արել, որ եթե ձգողության ուժը հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսուն, ապա մոլորակը պետք է շարժվի էլիպսով։ 1680 թ. հունվարի 6-ին Իսահակ Նյուտոնին գրված նամակում հստակորեն ձևակերպում է տիեզերականության ձգողականության օրենքը, ցույց տալով կապը Կեպլերի օրենքի հետ, և առաջարկում է անգլիացի գիտնականին տալ տեսության մաթեմատիկական հիմնավորումը։ Այդ նամակով է սկսվում տիեզերական ձգողականության օրենքի փաստացի պատմությունը։ Հուկը կողմնակից էր լույսի ալիքային տեսությանը և վիճարկում էր մասնիկային (կորպուսկուլային) տեսությունը, ջերմությունը համարում էր նյութի մասնիկների մեխանիկական շարժման արդյունք։ Իր կատարելագործած միկրոսկոպով Հուկը դիտել է բույսի կառուցվածքը և առաջին անգամ ցույց տվել խցանի բջջային կառուցվածքի ճշգրիտ պատկերը («բջիջ» տերմինը մտցրել է Հուկը), ինչպես նաև նկարագրել սամիթի, կտկենու, գազարիբջիջներիկազմությունը։

Առաձգականության ուժ։ Հուկի օրենքը[խմբագրել]

Առաձգական մարմնի լարվածային վիճակի և դեֆորմացիայի միջև կապ հաստատող հիմնական օրենքը, որը սահմանել է Ռ. Հուկը։

Ձողի ձգման և սեղմման պարզագույն դեպքում ձողի Δ 1 բացարձակ երկարացումը (կարճացումը) ուղիղ համեմատական է P Δ 1= kP , որտեղ k = 1 / E S (1-ը ձողի երկարությունն է, S-ը լայնական հատվածքի մակերեսը, E –ն՝ առաձգականության մոդուլը)։ Հուկի օրենքը հարմար է ներկայացնել նաև σ = E ε , տեսքով, որտեղ σ = P / S -ը նորմալ լարումն է, ε = Δ1 / 1 -ը՝ ձողի հարաբերական երկարացումը (կարճացումը)։

Սահքի դեպքում Հուկի օրենքը գրվում է τ = Gγ տեսքով, որտեղ τ շոշափող լարումն է, γ-ը սահքը, G-ն՝ սահքի մոդուլը։ Սահքի դեպքում շոշափող լարումն ուղիղ համեմատական է սահքին։

Հուկի օրենքը խախտվում է, երբ որոշ լարումներ կամ դեֆորմացիաներ հասնում են սահմանային արժեքների և մարմինն անցնում է առաձգական-պլաստիկ վիճակի։

Հուկը տվել է մոլորակների շարժման ընդհանուր պատկերը և արտահայտել այն միտքը, որ բոլոր երկնային մարմինները ձգում են իրար։

1660 թվականից փորձում էր ձևակերպել տիեզերականության ձգողության գաղափարը, որը 1674-ին ձևակերպեց «Երկրագնդի շարժման ապացույցի փորձ» տրակտատում։ 1679-ին ենթադրություն է արել, որ եթե ձգողության ուժը հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսուն, ապա մոլորակը պետք է շարժվի էլիպսով։ 1680 թ. հունվարի 6-ին Իսահակ Նյուտոնին գրված նամակում հստակորեն ձևակերպում է տիեզերականության ձգողականության օրենքը, ցույց տալով կապը Կեպլերի օրենքի հետ, և առաջարկում է անգլիացի գիտնականին տալ տեսության մաթեմատիկական հիմնավորումը։ Այդ նամակով է սկսվում տիեզերական ձգողականության օրենքի փաստացի պատմությունը։

Հուկը կողմնակից էր լույսի ալիքային տեսությանը և վիճարկում էր մասնիկային (կորպուսկուլային) տեսությունը, ջերմությունը համարում էր նյութի մասնիկների մեխանիկական շարժման արդյունք։ Իր կատարելագործած միկրոսկոպով Հուկը դիտել է բույսի կառուցվածքը և առաջին անգամ ցույց տվել խցանի բջջային կառուցվածքի ճշգրիտ պատկերը («բջիջ» տերմինը մտցրել է Հուկը), ինչպես նաև նկարագրել սամիթի, կտկենու,գազարիբջիջներիկազմությունը։