Գույն
Գույն, օպտիկական տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթման որակի սուբյեկտիվ բնութագիրն է, որը որոշվում է տեսողության ֆիզիոլոգիական զգացողության հիման վրա և կախված է մի շարք ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական գործոններից։ Գույնի ընկալումը որոշվում է մարդու ինքնուրույնության շնորհիվ, ինչպես նաև սպեկտրալ կազմով, գունային և պայծառության կոնտրաստը շրջակա լույսի աղբյուրներով։ Շատ կարևոր են այնպիսի երևույթներ, ինչպես մետամերիան, որը մարդկային աչքի անհատական ժառանգական յուրահատկությունն է և հոգեկանը։
Տես նաև [խմբագրել]
Ներածություն [խմբագրել]
Գույնի տեսլականի սուբյեկտիվ ընկալումը կախված է նրա սպեկտորից, մարդու հոգեֆիզիոլոգիական վիճակից և ինդիվիդուալ աչքի հատուկ հատկություններից(դալտոնիզմ): Առանձնացնում են ախրոմատիկ գույններ(սպիտակ, մոխրագույն, սև) և խրոմատիկ, ինչպես նաև սպեկտրալ և ոչ սպեկտրալ գույններ:
«Գույն» հասկացողության անորոշությունը [խմբագրել]
«Գույն» հասկացողությունը ունի 2 իմաստ. այն կարող է վերաբերվել ինչպես հոգեբանական զգացողությանը, ինչ-որ օբյեկտից առաջացած լույսի արտացոլմամբ(նարնջագույն նարինջ), այդպես էլ հենց լույսի աղբյուրների միանշանակ բնութագիրը(նարնջագուն լույս): Այդ պատճառով պետք է նշել, որ այն դեպքերում, երբ մենք ուզում ենք տալ լույսի աղբյուրի գունային բնութագիրը , գույների որոշ անուններ «գոյություն չունեն». չկա մոխրագույն, շագանակագույն գույները: Լույսի տարբեր սպեկտրալային բաղադրությունը կարող է տալ միևնույն պատասխանը տեսողական ընկալիչներին(գույնի մետամերիայի էֆեկտը):
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գույն կատեգորիայում։ |