Սերգեյ Վավիլով
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Իվանովիչ Վավիլով (1891-1951) ― ականավոր խորհրդային ֆիզիկոս, պետական և հասարակական գործիչ, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի նախագահը՝ 1945-1951 թթ․։
Վավիլովի հիմնական գիտական աշխատություները նվիրված են ֆիզիկական օպտիկային և առաջին հերթին լուսալյումինեսցենցին։ Վավիլովը հետազոտեց լյումինեսցենտային լույսի բևեռացումը։ Նրա ղեկավարությամբ մշակվեց ցերեկային լույսի լամպերի պատրաստման տեխնոլոգիան։ Վավիլովի ղեկավարությամբ Պավել Չերենկովը 1934-ին հայտնագործեց լույսի ճառագայթումը էլէկտրոնների կողմից, որոնք միջավայրում շարժվում են այնպիսի արագությամբ, որը գերազանցում է լույսի արագությունն այդ միջավայրում։
[խմբագրել] Աղբյուր
- Գ․ Յա․ Մյակիշև, Բ․ Բ․ Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ․, «Լույս»հրատարակչություն