Լույսի արագություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լույսի արագությունը վակուումում էլեկտրամագնիսական ալիքների տարածման բացարձակ մեծությունն է։ Ֆիզիկայում այն ընդունված է նշանակել լատ.՝ «c» տառով։ Լույսի արագությունը վակուումում հիմնարար հաստատուն է՝ անկախ հաշվարկման իներցիալ համակարգի ընտրությունից։ Այն վերաբերում է հաստատունների այն դասին, որոնք բնութագրում են ոչ թե պարզապես մարմիններ կամ դաշտեր, այլ տարածության և ժամանակի հատկություններն ընդհանուր առմամբ։ Լույսի արագությունը համարվում է մասնիկների շարժման և փոխազդեցությունների տարածման սահմանային արագությունը։

Արեգակի լույսին անհրաժեշտ է 8 րոպե 19 վայրկյան, որպեսզի հասնի Երկիր
Արագության չափման միավորը Թվային արժեքը
Մետր/վայրկյան 299 792 458
Կիլոմետր/ժամ 1,08 մլրդ
Մղոն/ժամ 671 մլն
Պլանկյան միավոր 1