Արթուր Էդինգտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Arthur Stanley Eddington.jpg

Արթուր Սթենլի Էդինգտոն (անգլերեն՝ Arthur Stanley Eddington, 1882, դեկտեմբերի 28 - 1944, նոյեմբերի 22), անգլիացի աստղագետ, ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ 1914-ից։

Էդինգտոնի աշխատանքները վերաբերվում են աստղերի շարժումների, ներքին կառուցվածքի, հարաբերականության տեսության, ռելյատիվիստական տիեզերաբանության հարցերին։ Առաջինն է ճառագայթային հավասարակշռության տեսությունը կիրառել աստղերի ընդերքի նկատմամբ, մշակել հավասարակշռված գազային ճառագայթող աստղերի տեսությունը։ Եղել է ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի և արտասահմանյան այլ ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. ՀՍՀ, հատոր 4, էջ 7։