Կարտեզիականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարտեզիականություն, 17-ից 18-րդ դարեր փիլիսոփայական ուղղություն, որի ելակետը Ռենե Դեկարտի (լատ.՝ Cartesius, այստեղից՝ «Կարտեզիականություն») ուսմունքն է։ Կարտեզիականությանը հատուկ է հետևողական դուալիզմը, որը բնորոշվում է տարածական (մարմնական) և մտածական սուբստանցների սկզբունքային բաժանմամբ։ Կարտեզիականության մեջ առանձնացվում են մատերիալիստական-մոնիստական (Դե Ռուա) և իդեալիստկան օկկազիոնալիստական (Մալբրանշ) միտումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png