Պիեռ Սիմոն Լապլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Սիմոն Լապլաս
Pierre-Simon Laplace
Pierre-Simon Laplace.jpg
(մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ)
Անունը Պիեռ Սիմոն Լապլաս
Բնօրինակ
անունը
Pierre-Simon Laplace
Ծնվել է մարտի 23, 1749
Ծննդավայր Բոմոն ան Օժ (Նորմանդիա)
Մահացել է մարտի 5, 1827
Մահվան վայր Փարիզ (Ֆրանսիա)

Պիեռ Սիմոն Լապլաս (ֆր.՝ Pierre-Simon Laplace, ծնվ. 1749 մարտի 23, Բոմոն ան Օժ Նորմանդիա, մահ. 1827 մարտի 5, Փարիզ Ֆրանսիա), ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ Լապլասը ստեղծել է հավանականությունների տեսությունը։ Նրան է պատկանում ըստ բարձրության մթնոլորտի խտության փոփոխության հաշվման բանաձևը։

Լապլասը ստացել է աստվածաբանական կրթություն, թեև ունեցել է աթեիստական հայացքներ։ 1771 նա դարձել է Փարիզի Ռազմական դպրոցի պրոֆեսոր, 1790 Չափերի և կշիռների պալատի նախագահ, որտեղ ղեկավարել է նոր մետրական ներդրման համակարգի աշխատանքները։ Եղել է նաև Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ։ Մաթեմատիկայում Լապլասը ստացել է հավանականությունների տեսության թեորեմներից պարզագույնը, (Լապլասի թեորեմ), զարգացրել սխալների տեսությունը և փոքրագույն քառակուսիների մեթոդը։ Բարձրագույն մաթեմատիկայում լայնորեն հայտնի են «Լապլասի օպերատոր», «Լապլասի ձևափոխություն», «Լապլասի ինտեգրալ», «Լապլասի հավասարում», «Լապլասի թեորեմ» հասկացությունները։

Նրա ֆիզիկայի բնագավառի հետազոտությունները վերաբերում են մոլեկուլային ֆիզիկային, ջերմության, ձայնագիտության, էլեկտրականության օպտիկայի տարբեր հարցերին։ Նա մշակել է մարզականության տեսությունը, տվել մարզականության ճնշումը որոշելու բանաձևը, «Լապլասի բանաձև», ձևակերպել է նաև գազերում ձայնի արագության բանաձևը։ Քիմիկոս Անտուան Լավուազիե հետ առաջինն են պատրաստել սառցային կալորիմետրը և չափել բազմաթիվ նյութերի այրման ջերմությունները։

Տիեզերական ձգողության օրենքի հիման վրա Լապլասը կարողացավ բացատրել Արեգակնային համակարգի մարմինների շարժումները, ինչը երկար ժամանակ չէր հաջողվում նրա նախորդներին։ Լապլասի անունով են խառնարան՝ Լուսնի վրա, և աստղակերպ թիվ 4628։ Նրա անունը ներառված է Ֆրանսիայի 72 խոշոր գիտնականների ցանկում, որը տեղադրված է Էյֆելյան աշտարակի առաջին հարկում։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2008, էջ 379։