Ֆրանսիական ակադեմիա
Ֆրանսիական ակադեմիա (ֆրանսերեն՝ Académie Française), գիտական հաստատություն Ֆրանսիայում, որի հիմնական նպատակն է ֆրանսերեն լեզվի և ֆրանսիական գրականության ուսումնասիրությունը, ինչպես նաև ֆրանսերենի լեզվական և գրական նորմերի ձևակերպումը: Յուրաքանչյուր տարի Ակադեմիան շնորհում է շուրջ 60 մրցանակ:
[խմբագրել] Հիմնադրման պատմությունը
Հիմնադրվել է կարդինալ Ռիշելյոյի կողմից 1635թ. հունվարի 29-ին: Ինչպես նշվում էր հրամանագրում` Ակադեմիան ստեղծվում էր, որպեսզի «դարձնի ֆրանսերեն լեզուն ոչ միայն նրբագեղ այլ նաև ընդունակ արտահայտելու բոլոր արվեստներն ու գիտությունները»: Ակադեմիայի առաջին անդամներից էին Վալանտեն Կոնրարը, Ժան Դեմարեն, Ժան Շապլենը, Անտուան Գոդոն, Գիյոմ Կոլտեն, Վենսան Վուատյուրը և այլոք:
[խմբագրել] Անդամությունը
Ակադեմիայի անդամների թիվը 40 է: Ակադեմիկոսները զբաղեցնում են իրենց աթոռները ցմահ, ակադեմիկոսներին անվանում եմ «անմահներ» (ֆրանսերեն՝ les immortels)՝ համաձայն Ռիշելյոյի կողմից հաստատված Ակադեմիայի նշանաբանի, որն է «Հանուն անմահությանя»: Ակադեմիկոսների տարբերազգեստն է (հաստատվել է Նապոլեոն III կայսեր կողմից) կանաչ ֆրակը (ֆրանսերեն՝ habit vert): Ակադեմիկոսի մահից հետո նրա տեղը (բազկաթոռը ֆրանսերեն՝ fauteuil) Ակադեմիկոսներն ընտրում են նորին. նորընտիր անդամը Ակադեմիա մուտք գործելու օրը պարտավոր է ճառ արտասանել հանգուցյալ նախորդի պատվին: