Էյֆելյան աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

48°51′29″ հս. լ. 2°17′40″ ավ. ե. / 48.858056° հս. լ. 2.294444° աե. ե.

Էյֆելյան աշտարակ
Էյֆելյան աշտարակ
Paris 06 Eiffelturm 4828.jpg
Տեղագրություն Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա
Կառուցման ժամանակ 1887-1889 թթ.
Օգտագործում Հեռուստատեսություն, ռադիո, հեռախոսային կապ
Բարձրություն
Ծայրաձող 324 մ
Տեխնիկական պարամետրներ
Ճարտարապետ Գուստավ Էյֆել

Էյֆելյան աշտարակը (ֆրանսերեն՝ La Tour Eiffel) բարձրահարկ շինություն է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, որը կակառուցվել է 1887-1889 թվականներին:

[խմբագրել] Պատմություն

Փարիզի աշխարհահռչակ տեսավայրը կառուցվել է ֆրանսիական հեղափոխության 100-ամյակի պատվին, որպես ցուցանմուշ: Ճարտարապետն է Գուստավ Էյֆելը: Աշտարակի սկզբնական գաղափարը Մյորիս Կյորիզենի և Էմիլ Նուգենինն էր: Ճարտարապետի կողմից այն կոչվել է "300 մետրանոց աշտարակ", Ներկայումս այն կոչում են նաև "ֆրանսիայի երկաթե տիկին": Աշտարակի ծանրությունը 10000 տոննա է: Գուստավ Էյֆելի պատվին անվանվել է Էյֆելյան: Էյֆելյան աշտարակը կառուցվել էր ժամանակավոր` 20 տարվա նախահաշվով: Կառույցի վրա աշխատել են 50 ինժեներ և 250 բանվոր: Առաջին վերելակները բերվել են հիդրավլիկ պոմպերի շնորհիվ: 1983թ.-ից վերելակները վերափոխվել են էլեկտրականով: 1989թ.-ին լուսավորվել է 1000 գազային ֆանարների և 2 լուսարձակների շնորհիվ: Էյֆելյան աշտարակը կառուցված է 18,038 մետաղական տարրերից: Էյֆելյան աշտարակը բացման օրվանից ներկված է եղել Ֆրանսիայի դրոշի գույներով` կապույտ, սպիտակ և կարմիր: Աշտարակի ներկայիս գույնը կարմրաշագանակագույն է: Պաշտոնապես կոչվում է "Շագանակագույն-Էյֆելյան": 2008թ.-ի հուլիսի 5-ից դեկտեմբերի 31-ը աշտարակը լուսավորվել է Եվրոպայի դրոշի գույներով: Ամեն 7 տարին մեկ այն ներկվում է 7 ամիսների ընթացքում: 2009 թվականին տոնվեց Աշտարակի 120 ամյակը: Ամեն տարի մոտ 6,5մլն մարդ բարձրանում են նրա գագաթին: Ամբողջ աշխարհում վճարովի տեսարժան վայրերի ցուցակում նա առաջինն է: 6 միլիոն 930 հազար տուրիստ այցելեցին 2008թ.: Բացումից մինջև 2009թ. ավելի քան 236 մլն մարդ այցելել են աշտարակը:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով