Հզորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Electricalgrid.jpg
Ansel Adams - National Archives 79-AAB-02.jpg

Հզորություն, ֆիզիկական մեծություն, հավասար է աշխատանքի և դրա կատարման ժամանակամիջոցի հարաբերությանը։ Եթե աշխատանքը հավասարաչափ է կատարվում, Հզորությունը որոշվում է N= A/t բանաձևով (A-ն t ժամանակահատվածում կատարված աշխատանքն Է)։ Ընդհանուր դեպքում N=dA/dt, որտեղ dA-ն dt տարրական ժամանակահատվածում (սովորաբար 1 վրկ) կատարված տարրական աշխատանքն Է։ F ուժի հզորությունը հավասար Է այդ ուժի և իր կիրառման կետի v արագության սկալյար արտադրյալին՝ N= (F, v)= Fvcosα (a-ն F և V վեկտորներով կազմված անկյունն Է)։ Հզորությունը համակարգի Էներգետիկ բնութագիրն Է։ Միավորների միջազգային համակարգում այն չափվում Է վատտով. 1 վտ=1 Ջ/վրկ։ Տեխնիկայում կիրառվում Է նաև ձիաուժ արտահամակարգային միավորը։ Էլեկտրական հզորությունը Էլեկտրական հոսանքի աշխատանքն Է միավոր ժամանակում։ Հաստատուն հոսանքի շղթայում Էլեկտրական հզորությունը հավասար Է հոսանքի և լարման արտադրյալին; Փոփոխական հոսանքի դեպքում ակնթարթային Հզորությունը (p) հավասար Է լարման (ս) և հոսանքի (i) ակնթարթային արժեքների արտադրյալին՝ p=UI։ Պարբ հրահան հոսանքների ժամանակ նպատակահարմար Է օգտվել, այսպես կոչված, միջին կամ ակտիվ հզորությունից, որը հավասար է ակնթարթային հզորության՝ ըստ պարբերության միջինացված արժեքին։ Միափուլ սինուսոիդային հոսանքի ակտիվ հզորությունը հավասար Է Ulcosφ, որտեղ Ս-ն և I-ն փոփոխական լարման և հոսանքի գործող (Էֆեկտիվ) արժեքներն են, իսկ φ-ն դրանց փուլերի տարբերությունն Է։ Աինուսոիդային հոսանքների համար կիրառվում Է նաև ռեակտիվ hզորություն, որը որոշվում Է Ulsinφ առնչությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png