Կինետիկ էներգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կինետիկ էներգիա, մեխանիկական էներգիայի տեսակ։ Նյութական կետի կինետիկ էներգիան որոշվում է E_\text{k} =\tfrac{1}{2} mv^2 բանաձևով (m-ը կետի զանգվածն է, v-ն՝ արագությունը)։ Նյութական կետերի համակարգի կինետիկ էներգիան հավասար է բոլոր կետերի կինետիկ էներգիաների թվաբանական գումարին։ Անշարժ առանցքի շուրջը պտտվող պինդ մարմնի կինետիկ էներգիան հավասար է  E_\text{r} =  \begin{matrix} \frac{1}{2} \end{matrix} I \omega^2 (I-ն մարմնի իներցիայի մոմենտն է պտտման առանցքի նկատմամբ, Ω-ն՝ անկյունային արագությունը)։ Լույսի արագության (c) հետ համեմատելի արագությունների դեպքում E_\text{k} = m \gamma c^2 - m c^2 = \frac{m c^2}{\sqrt{1 - v^2/c^2}} - m c^2։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png