Դասական մեխանիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դասական մեխանիկան ֆիզիկայում մեխանիկայի երկու գլխավոր ենթաբաժիններից մեկն է, որը դիտարկում է ուժային համակարգի ազդեցության տակ ֆիզիկական մարմինների շարժումը նկարագրող ֆիզիկական օրենքների բազմությունը։ Մարմինների շարժման ուսումնասիրությունը հնագույններից է, ինչը և դասական մեխանիկան դարձնում է գիտության, ինժեներիայի և տեխնոլոգիայի հնագույն և ընդարձակուղղություններից։