Գալիլեո Գալիլեյ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Գալիլեո Գալիլեյ (իտալերեն՝ Galileo Galilei, Փետրվար 15, 1564 - Հունվար 8, 1642) - իտալացի ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա, որն գործակցել է գիտական հեղափոխության մեջ։ Իր նվաճումների մեջ մտնում են հեռադիտակի բարելավումները, աստղագիտական դիտողականությունները, և աջակցությունները Կոպեռնիկոսի նկատմամբ։
[խմբագրել] Գիտական հայտնագործությունները
Առաջին մարդը, որը երկինք նայեց խոշորացնող օպտիկական խողովակով՝ աստղադիտակով, իտալացի նշանավոր գիտնական Գալիլեո Գալիլեյն էր: 1608թվ. Գալիլեյն իմացավ, որ Հոլանդիայում դիտակ է ստեղծվել, այն ժամանակների համար խիզախ մի միտք հղացավ՝ այդպիսի դիտակով դիտել գիշերային երկինքը: Եվ Գալիլիյն ինքը պատրաստեց գիտության պատմության մեջ առաջին երկու աստղադիտակները: Նրանք դեռևս անկատար էին, փոքրը խոշորացնում էր ընդամենը 3, իսկ մեծը՝ 32 անգամ: 1609թվ.աշնանը նա առաջին անգամ աստղադիտակն ուղղեց դեպի լուսին ու պարզորոշ տեսավ նրա մակերևույթի անհարթությունները՝ Լուսնի «լեռներն» ու «հովիտները»: Աստղադիտակով նա տեսավ, որ Վեներա մոլորակը, Լուսնի նման, փոխում է իր տեսանելի ձևը, կամ ինչպես ասում են փուլերը: Դա կարելի էր բացատրել միայն նրանով, որ Վեներան ոչ թե երկրի այլ Արեգակի շուրջը, ինչպես և պնդում էր Նիկոլայ Կոպեռնիկոսը: Արեգակի վրա Գալիլեյը նշմարեց մութ բծեր: Դրանց տեղափոխությունից ելնելով՝ գիտնականն ապացուցեց, որ Արեգակը պտտվում է իր առանցքի շուրջը: Գալիլեյի հայտնագործությունները Կոպեռնիկոսի ուսմունքի համոզիչ, փորձի օգնությամբ հիմնավորված ապացույցներ էին:
Համաձայն Գալիլեոյի աշակերտ Վինչենզո Վիվիանիի կողմից գրված Գալիլեոյի կենսագրության, Գալիլեոն Պիզայի թեք աշտարակից տարբեր զանգվածների գնդակներ է բաց թողել, որպեսզի ցույց տա, որ նրանց անկման ժամանակը անկախ է նրանց զանգվածներից։ Դա հակասում էր Արիստոտելի ուսմունքին, ըստ որի ծանր մարմինները ավելի արագ են ընկնում ներքև, քան թեթև մարմինները։ Փորձի արդյունքը ցույց տվեց, որ Գալիլեոյի հիպոթեզն էր ճիշտ։ Գնդակները իրոք գետնին էին հասել միևնույն ժամանակ (եթե իհարկե արհամարհենք օդի դիմադրության պատճառով առաջացած չնչին անկման ժամանակի տարբերությունները)։
[խմբագրել] Ի հիշատակ Գալիլեյի
Գալիլեյի պատվին են անվանվել՝
- Յուպիտեր մոլորակի իր կողմից հայտնաբերված «Գալիլեյան արբանյակները»
- Դասական մեխանիկայում հարաբերության սկզբունքը և կորդինատների ձևափոխությունը
[խմբագրել] Արտաքին հղումներ