Ժամանակակից ֆիզիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դասական ֆիզիկան սովորաբար վերաբերում է ամենօրյա պայմաններին` արագությունները շատ ցածր են քան լույսի արագությունը և չափերը ավելի մեծ են քան ատոմինը: Ժամանակակից ֆիզիկան սովորաբար գործ ունի բարձր արագությունների և կարճ հեռավորությունների հետ:

Ժամանակակից ֆիզիկա տերմինը վերաբերում է ֆիզիկայի հետ-Նյուտոնյան կոնցեպցիային։ Այն նկատի ունի որ դասական երևույթները նկարագրելու համար դասական ֆիզիկան բավարար չէ, իրականությունը ճշգրիտ նկարագրելու համար անհրաժեշտ է տեսություն, որ ներառի քվանտային մեխանիկան և հարաբերականության ընդհանուր տեսությունը: Ըդհանուր առմամբ ժամանակակից ֆիզիկա տերմինը ներառում է ֆիզիկայի բոլոր ճյուղերը, որոնք մշակվել են 20-րդ դարում կամ ավելի ուշ։