ՅուԹյուբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՅուԹյուբ
LogoYoutube2011.svg
Տեսակը Google Inc. դուստր ընկերություն
Ոճ Համացանց,Վիդեոհոսթինգ
Հիմնադրվել է 2005 թ. փետրվարի 14
Հիմնադիր(ներ) {{{founder}}}
Գլխամասերը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Բրունո,ԱՄՆ
Գլխավոր անձինք Չադ Խյոռլի (գլխավոր ղեկավար)
Սեփականատեր Google Inc.
Վեբ-կայքը www.youtube.com
YouTube-ի շտաբը Սան Բրունոյում։

YouTube (կարդացվում է՝ ՅուԹյուբ) — վիդեո-նախագծային կայք համացանցում, որի մասնակիցները և այցելուները կարող են բեռնել, դիտել և բաժանել տեսանյութեր։ ՅուԹյուբի շտաբը գտնվում է Սան Բրունոյում և ստեղծվել է 2005 թ. փետրվարին։ Կայքէջը գործում է Adobe Flash տեխնոլոգիայով՝ ցույց տալու կինո հոլովակներ, հեռատեսիլի հոլովակներ, երաժշտական տեսահոլովակներ, վիդեո-բլոգեր և կարճ յուրօրինակ վիդեոներ։ 2006 թ. նոյեմբեր 13-ին ՅուԹյուբը 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարով գնվել է Google Inc.-ի կողմից։

Չգրանցված այցելուները (ոչ մասնակիցները) կարող են դիտել կայքէջի տեսահոլովակների մեծ մասը։ Գրանցված մասնակիցները կարող են շատ ավելի մեծ քանակի տեսանյութ նայել, այդ թվում՝ 18 տարեկանից բարձր տարիքի համար թույլատրելի տեսանյութեր։ Պոռնոգրաֆիական կամ մերկ տեսարաններ պարունակող տեսանյութ բեռնել ՅուԹյուբում արգելված է։

Ըստ 2006 թ. հուլիսի վիճակագրական տվյալներ, օրական 100 միլլիոն վիդեո է դիտվել և 65.000 վիդեո բեռնվելու։

2009 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ օրեկան 1 միլիարդ ՅուԹյուբ վիդեո է դիտվել։

2008թ. փետրվարին, «Յու Թյուբն» ուներ 2.750.000 գրանցված մասնակից և ընդհանուր առմամբ 73.100.000 անուն տեսանյութ։

Բովանդակություն

[խմբագրել] ՅուԹյուբ տարբեր լեզուներով

Երկիր Լեզուներ Թվական
{{{2}}} Արգենտինա Իսպաներեն Սեպտեմբերի 8, 2010[1]
Flag of the Czech Republic.svg Չեխիա Չեխերեն Հոկտեմբերի 9, 2008[2]
{{{2}}} Ավստրալիա Անգլերեն (Ավստրալիա) Հոկտեմբերի 22, 2007[3]
{{{2}}} Բրազիլիա Պորտուգալերեն (Բրազիլիա) Հունիսի 19, 2007[4]
Flag of Canada.svg Կանադա Անգլերեն (Կանադա) Նոյեմբերի 6, 2007[5]
{{{2}}} Ֆրանսիա Ֆրանսերեն Հունիսի 19, 2007[4]
{{{2}}} Գերմանիա Գերմաներեն Նոյեմբերի 8, 2007[6]
{{{2}}} Հոնկոնգ Չինարեն Հոկտեմբերի 17, 2007[7]
{{{2}}} Հնդկաստան Անգլերեն (Հնդկաստան) Մայիսի 7, 2008[8]
{{{2}}} Իռլանդիա Անգլերեն (Իռլանդիա) Հունիսի 19, 2007[4]
{{{2}}} Իտալիա Իտալերեն Հունիսի 19, 2007[4]
Flag of Japan.svg Ճապոնիա Ճապոներեն Հունիսի 19, 2007[4]
Flag of South Korea.svg Հարավային Կորեա Կորեյերեն Հունվարի 23, 2008
{{{2}}} Մեքսիկա Իսպաներեն (Մեքսիկո) Հոկտեմբերի 10, 2007
Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ Հոլանդերեն Հունիսի 19, 2007[4]
Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա Անգլերեն (Նոր Զելանդիա) Հոկտեմբերի 22, 2007[3]
Flag of Poland.svg Լեհաստան Լեհերեն Հունիսի 19, 2007[4]
Flag of Russia.svg Ռուսաստան Ռուսերեն Նոյեմբերի 13, 2007
{{{2}}} Իսպանիա Իսպաներեն Հունիսի 19, 2007[4]
Չինաստանի Հանրապետություն (Թայվան) Չինաստանի Հանրապետություն (Թայվան) Չինարեն Հոկտեմբերի 18, 2007[9]
{{{2}}} Միացյալ Թագավորություն Անգելերն (Միավորված Թագավորություն) Հունիսի 19, 2007[4]
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Անգլերեն (ԱՄՆ) Փետրվարի 15, 2005

[խմբագրել] Գրաքննություն

[խմբագրել] Հայաստանում

Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրության ժամանակ ՅուԹյուբը մի քանի օր արգելափակված է եղել, մինչև մարտի 16-ը երբ հանվեց ԶԼՄ-ների միայն պետական, պաշտոնական տեղեկություններ տարածելու պահանջը։ Ամբողջ նախընտրական շրջանում կայքը ակտիվ օգտագործվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցողների և հակառակորդների կողմից։ Արգելափակման ընթացքում տեսահոլովակները երկու կողմից էլ տեղադրվում էին բազմաթիվ այլ նմանատիպ կայքերում։

[խմբագրել] Թուրքիայում

Թուրքիայում ՅուԹյուբը պարբերաբար արգելափակվում է, որպես կանոն տխրահռչակ 301-րդ հոդվածի պատճառով, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին և թուրք ժողովրդին վիրավորող տեսահոլովակների առկայության պատճառով։ Երբեմն արգելափակվում էին միայն կոնկրետ տեսահոլովակներ պարունակող էջեր։

[խմբագրել] Նշումներ

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով