Creative Commons
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Creative Commons-ը (CC) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է զարգացնել ստեղծարար աշխատանքի բնագավառը` ամեն ինչ օրենքի սահմաններում և փոխանակման գաղափարի հիման վրա կառուցելու նպատակով : Կազմակերպությունը ստեղծել է բազմաթիվ արտոնագրեր` հայտնի Creative Commons արտոնագրերի անվան տակ : Այդ արտոնագրերը, ըստ ընտրության սահմանափակում են աշխատանքների որոշ (կամ ոչ մի) իրավունքներ, որոնցից ամենասահմանափակը հեղինակային իրավունքն է (copyright) :
Բովանդակություն |
Լիցենզիաներ [խմբագրել]
Վեց հնարավոր դեպքեր, որոնք համախմբված են չորս կատեգորիաներում, սահմանում են դրանց տարբեր կիրառությունները`
- Հատկացում. պետք է լինի նախնական հեղինակի ստորագրությունը (ֆրանսիական իրավունքում այս ընտրությունը պարտադիր է)
- Ոչ առևտրային. արգելված է առանց հեղինակի թույլտվության առևտրային շահույթ հետապնդել ստեղծված գործից
- Արգելված է գործի ձևափոխումը. չի թույլատրվում ամբողջական գործի մեջ ինչ-որ մաս ավելացնել, օր.` Օրինակի ստեղծումը (sampling) անհնար է
- Նմանօրինակի կիսում. կիսել գործի նմանօիրնակը` անպայմանորեն տարածելով նույն արտոնագրի ներքո
Օրինականացումը [խմբագրել]
2004-ի վերջին CERSA-ն ներառեց այդ իրավունքները ֆրանսիական օրենքի մեջ (նաև ֆրանսերենով) : CRID-ը համապատասխանեցրեց արտոնագրերը բելգիական օրենքին, և այս բելգիական արտոնագրերը հիմա գոյություն ունեն ֆրանսերենով, նիդերլանդերենով և անգլերենով :
Հիմնադրումը [խմբագրել]
Creative Commons կազմակերպության խորհրդանիշն է CC : Creative Commons շարժումն առաջարկում է գործերի առցանց և ոչ առցանց օգտագործման պայմանագրերի տեսակներ (հնարավոր է ստեղծել CD կամ գիրք` Creative Commons-ի արտոնագրի ներքո) : Ազատ համակարգչային ծրագրերի արտոնագրերով և open source շարժմամբ ոգեշնչված` դրանք հեշտացնում են գործերի օգտագործումն ու վերօգտագործումը (տեքստեր, նկարներ, երաժշտություն, վեբ կայքեր և այլն) : Ամբողջ աշխատանքը իրավասուներին օգտագործելու տրամադրման փոխարեն` Creative Commons-ի լիցենզիաները հեղինակին հնարավորություն են տալիս նախապես համաձայնվելով պայմանների հետ` թույլ տալու օգտվել, և դրա մասին տեղեկացնել հասարակությանը :
Նպատակը [խմբագրել]
Creative Commons-ի նպատակն է պարզ և օրինական ձևով քաջալերել աշխատանքների շրջանառությունը, փոխանակումն ու ստեղծարարությունը : Creative Commons-ը վերաբերում է այն հեղինակներին, որոնք ցանկանում են կիսել իրենց աշխատանքը և հարստացնել անվճար հասանելի մշակութային և տեղեկատվական ընդհանուր ազգային հարստությունը : Այսպիսով աշխատանքը հնարաբորություն է ստանում զարգանալ իր ամբողջ տարածման ընթացքում :
Այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են վճարի դիմաց թույլ տալ իրենց գործի հասարակական տարածումը, հեղինակային իրավունքի ընդհանուր համակարգն ավելի հարմար է, քան Creative Commons-ի արտոնագրերը : Ցանկացած ոք, ով ստեղծել է ինչ-որ գործ (տեքստ, երաժշտություն, վիդեո, վեբ կայք, լուսանկար և այլն) և ցանկանում է պայմանագիր կնքել այդ գործի վերաբերյալ, կարող է օգտագործել Creative Commons-ի պայմանագրերը : Սակայն հակառակ դրան, հնարավոր չէ օգտագործել Creative Commons-ի պայամանագիր մի գործի համար, որի նկատմամբ նա ոչ մի իրավունք չունի :