3GP

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
3GP

Ընդլայնում.3gp, .3g2, .3gpp և .3gpp2
Ֆորմատի տեսակֆայլային ձևաչափերի ընտանիք
Ներառում էaudio, video, text
ՀիմքISO բազայի վրա մեդիա ֆայլ


*.3GP (ֆայլային ընդլայնումը՝ 3GPP), մուլտիմեդիայի պարունակիչ՝ նախատեսված 3G UMTS բջջային ցանցերի մուլտիմեդիայի ծառայությունների համար, ճանաչված երրորդ սերնդի համագործակցության պրոյեկտի կողմից (անգլ.՝ Third Generation Partnership Project (3GPP)։ Ժամանակակից շատ բջջային հեռախոսներ (ոչ անպայմանորեն միայն 3G) ունեն ձայնի և հոլովակների ձայնագրման և դրանք .3GP ֆորմատով պահպանելու հնարավորություն։

3G2 (ֆայլի ընդլայնումը՝ 3GPP2), մուլտիմեդիայի պարունակիչ՝ նախատեսված 3G CDMA2000 բջջային ցանցերի մուլտիմեդիայի ծառայությունների համար, ճանաչված երրորդ սերնդի համագործակցության պրոյեկտի կողմից (անգլ.՝ Third Generation Partnership Project 2 (3GPP2)։ Շատ նման է 3GP ֆորմատին, սակայն ունի ընդլայնումներ և սահմանափակումներ՝ համեմատած 3GP ֆորմատի։

Ֆորմատը ISO 14496-1 մեդիա ֆորմատի պարզեցված տարբերակն է, որը նման է QuickTime ծրագրի կողմից օգտագործվող MOV ֆորրմատին։

3GP ֆորմատը հոլովակները պահպանում է որպես MPEG-4 և H.263 ֆայլեր։ Աուդիո ֆայլերը պահպանվում են AMR-NB կամ AAC-LC ընդլայնումներով։

3GP ֆորմատով նկարված հոլովակները, համեմատած այլ ֆորմատների հետ, ունեն փոքր ծավալ։ Սրա հիմնական պատճառը որակի կորուստն է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Спецификация кодеков 3GPP». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.