Փետրվար
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| << | Փետրվար | >> | ||||
| Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
| 1 | 2 | |||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
| 2013 | ||||||
Փետրվարը ձմռան վերջին ամիսն է։ Այս ամիսը, ըստ մի բացատրության, իր անունը ստացել է հին հռոմեական չար աստված Փեբրուարիոսից։
Մեր թվականությունից 56 տարի առաջ Հուլիոս Կեսարի հրամանով կատարված օրացույցի բարեփոխումից հետո փետրվարը դարձավ երկրորդ ամիսը և ուներ 29 օր։
Հետագայում ամիսներից մեկը ի պատիվ Հուլիոս Կեսարի կոչվեց Հուլիս, իսկ դրան հաջորդող օգոստոս ամիսն էլ՝ Օգոստոս կայսեր պատվին։ Բայց օգոստոսն ուներ միայն 30 օր, իսկ հուլիսը՝ 31։ Մի բան, որ ընդգծում է Կեսարի գերազանցությունը Օգոստոս կայսեր նկատմամբ։ Որոշվեց մեկ օր վերցնել փետրվարից և ավելացնել օգոստոս ամսվա օրերի թվին։ Այսպիսով փետրվար ամսին, որը կապված էր հռոմեական չար աստծո անվան հետ, մնաց 28 օր։ Միայն նահանջ տարին է մեկ օրով ավելանում և դառնում 29 օր։
Փետրվարը հայկական տոմարում համընկնում է մեհեկան ամսվա հետ։ Այդ ամսին մեծ տոնախմբություն էր կատարվում ի պատիվ Միհրի, որը զրադաշտական աստված էր։ Նա մարմնավորում էր արեգակը և կրակը։ Միհրի պաշտամունքը իր ժամանակին եղել է հեթանոսական Հայաստանում։ Միհրին նվիրված տաճարներն էլ կոչվում էին մեհյան։