Հունիսի 28
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| << | Հունիս | >> | ||||
| Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
| 1 | ||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
| 30 | ||||||
Հունիսի 28, տարվա 179-րդ (180-րդ նահանջ տարիներում) օրն է:
Բովանդակություն |
Դեպքեր [խմբագրել]
- 1098 - Առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները Անտիոքի մոտ ջախջախեցին մուսուլմաններին:
- 1292 - Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը գրավեց կաթողիկոսի նստավայրը` Հռոմկլան, գերի վերցրեց Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի Սիս:
- 1877 - 1877-1878 թվականներիի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ հայկական զորքերը ազատագրեցին Բայազետը:
- 1914 - «Երիտասարդ Բոսնիա» կազմակերպության անդամներից մեկի՝ Գավրիլո Պրինցիպի ձեռքով սպանվեցին Ավստրոհունգարական գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը և նրա կինը:
- 1919 - Ստորագրվեց Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը:
- 1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ ազատագրեցին Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը:
Ծնունդներ [խմբագրել]
- 1577 - Պիտեր Պաուլ Ռուբենս, ֆլամանդական նկարիչ (մահ. 1640)
- 1712 - Ժան Ժակ Ռուսո, ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ (մահ. 1778)
- 1926 - Արտյոմ Կարապետյան, թատրոնի և կինոյի հայ դերասան, հայտնի է իր կրկնօրինակման աշխատանքներով (մահ. 2011)
Մահեր [խմբագրել]
- 1942 - Յանկա Կուպալա, բելառուս գրող, համարվում է բելառուս գրականության դասականներից մեկը (ծնվ. 1882)