Մեհեկան
Մեհեկանը կամ Մեհեկին Հայկական տոմարի յոթերորդ ամիսն է, ունեցել է 30 օր, սկսվել է փետրվարի 7-ին և վերջացել մարտի 8-ին:
[խմբագրել] Անվան սկզբունք
Վանական Վարդապետը այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում: Տոմարագետներից ոմանք գտնում են, որ Մեհեկանն առաջացել է ճայոց արեգակի աստված Միհրի անունից: Հրաչյա Աճառյանի հավաստիությամբ, Միհր աստծու անունից է առաջացել նաև մեհյան (կռատուն, հեթանոսական տաճար) բառը:[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Խաչատրյան, Հայկ (2003). Հայոց Հնօրյա Զվարճախոսները. Երևան: «Ամարաս», 121.
|
|||||||||||||||||||||||||||||||