Հոկտեմբեր
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| << | Հոկտեմբեր | >> | ||||
| Կիր | Երկ | Երե | Չոր | Հին | Ուրբ | Շաբ |
| 1 | 2 | 3 | ||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
Հոկտեմբերը աշնան երկրորդ ամիսն է։ Ավարտվում է այգեկութը։
Ներկայիս տարվա բաժանումը ամիսների գոյություն ունի ավելի քան երկու հազար տարի։ Նա մեզ մոտ է եկել Հուլյան օրացույցի հետ, Հին Հռոմից։ Այդտեղից էլ եկել են ամիսների անունները։
Ինչպես հայտնի է, հռոմեացիների Նոր տարին սկսվում էր գարնանը, և ամիսները սկզբում պարզապես համարակալվում էին, առաջինը այն ամիսն էր, որը հիմա կոչվում է մարտ։ Բայց ժամանակի ընթացքում միայն չորս ամիս մնացին թվական անուններով։ Այսինքն յոթերորդից մինչև տասներորդը ներառյալ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իհարկե, մարտը հաշվելով առաջին ամիսը։ Մնացած ամիսները վերանվանվեցին։
Հոկտեմբերը շարունակում է մյուս երեք ամիսների նման պահել թվային անվանումը. հոկտեմբերը լատիներեն օկտո բառից է, որը նշանակում է «ութ»։
Հոկտեմբերը հայկական տոմարում համընկնում է սահմի անվան հետ։