Հունիսի 17
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| << | Հունիս | >> | ||||
| Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
| 1 | ||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
| 30 | ||||||
Հունիսի 17, տարվա 168-րդ (169-րդ նահանջ տարիներում) օրն է:
Բովանդակություն |
Դեպքեր [խմբագրել]
- 1579 - Ֆրենսիս Դրեյքը ափ է իջնում Հյուսիսային Ամերիկայում` ներկայիս Սան Ֆրանցիսկոյի տարածքում, և այն կոչում է «Nova Albion»` հայտարարելով անգլիական:
- 1765 - Հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգի Ազգային Էրմիտաժը:
- 1866 - Ավստրիան պատերազմ հայտարարեց Պրուսիային, որով սկսվեց Ավստրո-Պրուսական պատերազմը:
- 1885 - Ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը բերվեց Նյու Յորք:
- 1935 - Հիմնադրվել է Երևանի Բուսաբանական այգին:
- 1940 - Գերմանական ռազմաօդային ուժերը խորտակեցին մեծբրիտանական «Լանկաստրիա» նավը, որի հետևանքով զոհվեց ավելի քան 4000 մարդ:
- 2008 - Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց «Բոլոր ժամանակների 10 լավագույն ամերիկյան ֆիլմեր ըստ 10 ժանրերի» վարկանիշային ցանկը:
Ծնունդներ [խմբագրել]
- 1818 - Գևորգ Ախվերդյան, հայ գիտնական-բանահավաք (մահ. 1861)
- 1882 - Իգոր Ստրավինսկի, ռուս կոմպոզիտոր (մահ. 1971)
- 1929 - Տիգրան Պետրոսյան, աշխարհի շախմատի չեմպիոն (մահ. 1984)
Մահեր [խմբագրել]
- 1969 - Գուրգեն Մահարի, հայ գրող (ծնվ. 1903.):
- 1971 - Պարույր Սևակը, հայ գրող, բանաստեղծ, գրականագետ (ծնվ. 1924)