Ֆրենսիս Դրեյք
Ֆրենսիս Դրեյք (անգլ.՝ Sir Francis Drake , 1540 թ. - հունվարի 27 1596 թ.), անգլիացի ծովագնաց, «Էլիզաբեթ I-ի ծովահեններից», Անգլիայի փոխ-ծովակալ (1588): XVI դարի անգլո-իսպանական գաղութային նվաճման գործուն մասնակից էր: Ծովահենական հարձակումներ է գործել Իսպանիայի տիրույթների վրա Վեստ-Ինդիայում: 1577-1580 թվականներին կատարել է շուրջերկրյա երկրորդ ճանապարհորդությունը Ֆերնան Մագելանից հետո:
Բովանդակություն |
Կենսագրությունը [խմբագրել]
Ֆրենսիս Դրեյքը ծնվել է Դեվոնշիրում (Անգլիա) մոտավ. 1540 թվականին, ֆերմերի ընտանիքում (հայրը հետագայում քահանա է դառնում): 1549 թվականին ընտանիքը տեղափոխվում է Քենթ: Դրեյքը 13 տարեկանից ծովային է դառնում, 16 տարեկանից փոքր նավի կապիտան: Առաջին նավարկությունը դեպի Հյուսիսային ծով էր: 1567 թվականին իր ազգական՝ Ջոն Հոկինսի ստրուկներ հավաքող էքսպեդիցիայի նավերից մեկը գլխավորելով, նավարկում է Գվինեա և Վեստ-Ինդիա: Անգլիական նավերը ենթարկվում են իսպանացիների հարձակմանը, չի խորտակվում միայն Դրեյքի նավը:
1572 թվականին կազմակերպում է սեփական էքսպեդիցիան դեպի Վեստ-Ինդիաի իսպանական տիրույթները: Գրավում է Պանամայի պարանոցի Նոմբրե դե Դիաս քաղաքը, Կարտախենայի նավահանգստի նավերը, այրում է Պորտոբելլո քաղաքը: Մի քանի անգամ կտրում է Պանամայի պարանոցը և թալանում իսպանական «Արծաթե քարավան»-ը: 1573 թվականի օգոստոսի 9-ին Դրեյքի նավերը վերադառնում են Պլիմուտ:
1577 նոյեմբերի 17-ին Էլիզաբեթ I թագուհին Դրեյքին՝ 5 նավով, ուղարկում է Ամերիկայի Խաղաղ օվկիանոսյան ափերը: Էքսպեդիցիայի նպատակը հայտարարված էր նոր հողերի հայտնագործում, բայց իրական նպատակը իսպանական ոսկու կողոպուտն էր: Դրեյքը չմտնելով Մագելանի նեղուց շրջանցում է Հրո Երկիրը և հասնում մինչև Սան-Ֆրանցիսկո: Դրեյքի միայնակ մնացած նավը կտրում է Խաղաղ օվկիանոսը և 1580 թվականի սեպտեմբերի 26-ին վերադառնում է Անգլիա (սա շուրջերկրյա ճանապարհորդություն էր), իր հետ բերելով 600000 ֆունտ թանկարժեք մետաղ: Այս էքսպեդիցիայի համար Դրեյքին շնորհվում է ասպետի կոչում:
1588 թվականին Դրեյքի և մի քանի այլ ադմիրալների ղեկավարությամբ անգլիական նավերը ջախջախում են իսպանական նավատորմը՝ «Անպարտելի Արմադան»: Սրանից հետո Դրեյքը առաջարկում է Էլիզաբեթ I-ին հարձակվել Լիսաբոնի վրա: Սակայն Լիսաբոնը գրավել չի հաջողվում և Դրեյքը կորցնում է թագուհու բարեհաճությունը:
Ֆրենսիս Դրեյք մահացել է 1596 թվականի հունվարի 28-ին:
Դրեյքը և աշխարհի քարտեզը [խմբագրել]
Դրեյքի անունով անվանված է Հրո երկիր և Հարավային Շոտլանդական կղզիների միջև նեղուցը՝ «Դրեյքի նեղուց» (Drake Strait): Միացնում է Հարավային օվկիանոսի ջրերը (մինչև 2000 թվականը Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների)
Գրականություն [խմբագրել]
- Cummins, John, Francis Drake: The Lives of a Hero, 1996, Palgrave Macmillan. ISBN 0-312-16365-7 (անգ.)
- Turner, Michael. (2005). In Drake's Wake - The Early Voyages, Paul Mould Publishing. ISBN 978-1-904959-21-2 (անգ.)
- Thomson,George Malcolm(1972), ‘Sir Francis Drake’, William Morrow & Company Inc. ISBN 978-0-436-52049-5 (անգ.)
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ծովահենության պատմությունը (ռուս.)
- Ֆրենսիս Դրեյք (անգ.)
- Ֆրենսիս Դրեյքի շուրջերկրյա ճանապարհորդությունը (անգ.)