Լիսաբոն
Լիսաբոնը (պորտուգալերեն՝ Lisboa) Պորտուգալիայի մայրաքաղաքն է, ծովային նավահանգիստ Տեժու գետի էստուարիայում` Ատլանտյան օվկիանոսից 15 կմ հեռու։
[խմբագրել] Պատմությունը
Հիմնադրվել է մ. թ. ա. 1-ին հազարամյակում։ Հնում կոչվել է Օլիսիպո (լատիներեն` Olisipo). եղել է լուզիատներ իբերական ցեղի գլխավոր բնակավայրը։ Ենթադրում են, որ անվանումն ունի փյունիկյան ծագում, առաջացել է ippo «ցանկապատ» բառից (առաջին բաղադրիչը պարզ չէ) կամ ալիս-ուբբո «ուրախ ծոց» արտահայտությունից։ Մ. թ. ա. 2-րդ դարում նվաճել են հռոմեացիները, որոնք այն անվանել են Ֆելիցիտաս Յուլիա (լատիներեն` Felicitas Julia)։ 714-ին գրավել են արաբները ու այն անվանել Ալ-Օշբունի կամ Լիշբունա, որից էլ առաջացել է այժմյան պորտուգալերեն Lisboa ձևը։ Արևելահայերեն Լիսաբոն ձևը փոխառված է ռուսերենից (Лисабон), որն էլ իր հերթին այն փոխառել է գերմաներենից (Lissabon)։ Արևմտահայերենում տարածված է անվան Լիզպոն ձևը, որը փոխառված է ֆրանսերենից (Lisbonne)։
Լիսաբոնը 1255-ից Պորտուգալիայի մայրաքաղաքն է։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 209.
|
|||||