Փյունիկիա
|
||||
| Քարտեզ | ||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Բիբլոս Տյուրոս |
|||
| Բնակչություն | 200,000 | |||
| Լեզու | Փյունիկերեն, հունարեն | |||
| Կրոն | Հեթանոսություն | |||
| Իշխանություն | ||||
| Պետական կարգ | Միապետություն-քաղաք-պետություններ | |||
| Պետության գլուխ | Թագավոր | |||
| Պատմություն | ||||
| - Ձևավորում | Մ.թ.ա. 1200 | |||
| - Գրավվում են Աքեմանյանների կողմից | Մ.թ. 539 | |||
Փյունիկիա, հնագույն պետություն Միջերկրական ծովի արևելյան ափին: Փյունիկիայում բնակվել են փյունիկեցիներ, որոնք այնտեղ են եկել Էրիթրեական ծովի ափերից: Հավանական է, մ.թ.ա. V-IV հազարամյակներթում փյունիկեցիները Միջերկրական ծովի ափին հիմնել են բնակավայրեր, որոնք աստիճանաբար դարձել են առևտրաարհեստավորական և նավահանգստյան կենտրոններ՝ Սիդոն, Տյուրոս, Բիբլոս: Մ.թ.ա. II հազարամյակում Փյունիկիան գյուղատնտեսական տարածքներ ունեցող քաղաք-պետությունների համախմբություն էր: Փյունիկիան իր աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ գործուն մասնակցություն է ունեցել Միջագետքի ու Նեղոսի հովտի հետ ցամաքային առևտրին, տիրել է Միջերկրականի ծովային ուղիներին: Մ.թ.ա. II հազարամյակի սկզբին գտնվել է եգիպտական փարավոնների գերիշխանության տակ, ինչը, սակայն, Փյունիկիայի քաղաք-պետություններին րի խանգարել դիվանագիտական հարաբերություններ պահպանել Հյուսիսային Միջագետքի պետությունների հետ: Մ.թ.ա. XIII-XIIդդ. Փյունիկիայի քաղաքները ազատագրվել են եգիպտական լծից: Մ.թ.ա. Xդ. Տյուրոսի թագավոր Ածիրամը Փյունիկիայի տարծքում կազմել է Տյուրես- Սիդոնի միացյալ թագավորությունը, դարձել Փյունիկիայի ամբողջ ծովափի հեգեմոնը: Նրա օրոք Իսրայել-Հուդայի թագավորության հետ հաստատվել է ռազմաքաղաքական սերտ դաշինք: Տյուրոսն աստիճանաբար կորցրել է իր ազդեցությունը, և մ.թ.ա. Xդ. վերջին Փյունիկիայի քաղաքները դարձել են ինքնուրույն: Մ.թ.ա. II-I դդ. Փյունիկիայի պետության մեջ նշանակալից երևույթ էր Միջերկրականի կենտրոնական և արևմտյան ափերի գաղութաբնակեցումը: Փյունիկեցի առևտրականներն ու ծովահեններն այդտեղ թափանցել են դեռևս մ.թ.ա. II հազարամյակի կեսին: Փյունիկիան գաղութներ է հիմնել Հարավային Իսպանիայում, Սիկիլիայում, Սարդինայում, Հյուսիսային Աֆրիկայում: Մ.թ.ա. IX-VIIդդ. այդ գաղութները ձեռք են բերել քաղաքական ինքնուրույնություն և աստիճանաբար մտել են փյունիկյան նախկին գաղութ Կարթագենի պետության մեջ: Փյունիկիայի քաղաքները մ.թ.ա. VIII-VIIդդ. ենթարկվել են ասորեստանցիների հարձակմանը: Մ.թ.ա. VIIIդ. Փյունիկիայի հյուսիսում հիմնվել է ասորեստանյան կուսակալություն: Սակայն Փյունիկիայի քաղաքները պահպանել են ներքին ինքնավարությունը և սեփական թագավորների իշխանությունը: Մ.թ.ա. 722-ին ասորեստանցիները ձնշել են տյուրոսցիների, իսկ 701-ին՝ Փյունիկիայի հարավում Սիդոնի գլխավորած ապստամբությունը: Մ.թ.ա. 677-ին Սիդոնը կործանվել է, իսկ Բիբլոսը, Տյուրոսը և այլ քաղաքներ ճանաչել են Ասորեստանի գերիշխանությունը: Մ.թ.ա. 605-ի Ասորեստանի անկումից հետո Փյունիկիան դարձել է կռվախնձոր Նոր Բաբելոնյան թագավորության և Եգիպտոսի միջև: Մ.թ.ա.539-332-ին մտել է Աքեմենյան պետության կազմի մեջ: Փյունիկիայի նավատորմը պարսիկների կողմից գործուն մասնակցություն է ունեցել մ.թ.ա. 500-449-ի հույն-պարսկական պատերազմներին: Մ.թ.ա. IV-I դդ. Փյունիկիան գտնվել է Ալեքսանդր Մակեդոնացու, Պտղոմեյանների, Սելևկյանների պետության կազմի մեջ: Մ.թ.ա. II-Iդդ. Կիպրոսում ստեղծվել է հունա-փյունիկիական թագավորություն: Մ.թ.ա. Iդ. 1-ին կեսին Փյունիկիան գտնվել է Տիգրան Բ Մեծի հայկական պետություն, այնուհետև մտել թ հռոմեական Ասորիք պրովինցիայի կազմի միջ: Փյունիկիցիներն աստիճանաբար ձուլվել են Ասորիքի մյուս բնակչությանը:
Օգտագործված աղբյուներ
- Հայկական Սովետական Հանրագիտարան
Ծանոթագրություններ և նշումներ