Հեթանոսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը կրոնական ուղղություն մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք հեթանոս (բազմանշանակություն)։
Գառնու հայ հեթանոսական տաճարը

Հեթանոսությունը կրոնափիլիոփայական ուղվածություն է, որը ունի Պանթեիստական բնույթ։ Ըստ էության այն ՝ հանրային, ազգային կրոն է և իր հիմնական բնույթով տարբերվում է Աբրահամիկ կրոններից՝ քրիստոնեությունից, մուսուլմանությունից և հուդայականությունից, որոնց հիմանական առանձնահատկությունը հեթանոսությունից այն է, որ ունեն այսպես կոչված հայտնությամբ տրված լինելու էություն։ Քրիստոնեության տարածման ընթացքում այն հաճախ սխալմամբ մեկնաբանվել է նաև որպես այն կրոնների համախումբ, որը քրիստոնեության հետ կապ չունի և չեն ընդունում Քրիստոսի աստվածային բնույթը։ Հեթանոսություն նաև բազմաընդգրկուն կրոնական ուղղություն է, քանզի իր զարգացման տարբեր արեալներում այն տարատեսակ բնույթ է ունեցել ։ Հաճախ նրանում կարելի է նկատել բնապաշտականությանը հատուկ գծեր, իսկ մի քանի այլ դեպքերում այն զարգանում է հասնելով մինչև հայտնությամբ տրված լինելուն, որը ակնհայտ երևում է հատկապես զրադաշտականության մեջ։

Բովանդակություն

[խմբագրել] Բնորոշիչներ

հեթանոսական Արևապաշտական արարողություն
  • Լինելով ամենանախնական կրոնական ուղղությունը այն ընդունում է, որ իրեն հաջորդող կրոնները ՝ Քրիստոնեությունը և այլն կեղծ կրոններ են:
  • Հեթանոսների մոտ նշվում է իրենց ուսմունքի սխալ մեկնաբանման տարածվածությունը , շատ հաճախ դա վերաբերում է Քրիստոսի աստվածային բնույթին և այլն [1]:
  • Հեթանոսության մեջ երկրպագվում են բնական երևույթները՝ տարերքները՝ կայծակ, ամպրոպ, քամի և այլն, որոնք էլ դառնում են Աստվածների հիմական բնորոշիչները։

[խմբագրել] Անվան ծագումնաբանություն

Հայոց լեզվում հեթանոս անվան ծագումնաբանություն ուղղակի կապ ունի հունարենի հետ , որի արմատն է հանդիսանում հունարեն εθνοί (էթնոս) բառը . հայերեն կթարգմանվի , որպես ազգային։ Այն , ըստ էության , արտահայտում է հենց այդ կրոնափիլիսոփայության տարածման բնույթը։ Նույն իմաստաբանական բնույթը ունի նախ ռուսերեն Язычество (Յազիչեստվո) ինքնանվանումը, որը ծագում է հին սլավորնական языкъ (յազիկ) բառից . բառացիորեն թարգմանաբար նշանակում է՝ ազգ, ցեղ։
Մի փոքր այլ է եվրոպական մի շարք երկրներում տարածում ունեցող ինքնանվանումը այս կրոնափիլիսոփայական ուղության համար։ Գրեթե բոլոր լատինատառ լեզուներում այն անվանվում է paganism (պագանիզմ) ՝ ծագում է լատիներեն paganismus բառից . թարգմանվում է, որպես գյուղական կամ շրջանային, որը իր հերթին արմատով հենվում է մի այլ լատիներեն բառի ՝ pagus (պագուս)-ի վրա, որը արդեն նշանակում է գյուղ, շրջան։

[խմբագրել] Դիտեք նաև

[խմբագրել] Աղբյուրների հղումներ

  1. Մատթեոս 2։1 - 12
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով