Ագաթանգեղոս
Ագաթանգեղոս (4-րդ կամ 5-րդ դար) հայ գրականության Ոսկեդարի պատմիչ, «Պատմություն Հայոց» երկի (հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով)։
Ագաթանգեղոս անունը հունական ծագում ունի, նշանակում է «բարի հրեշտակ», «բարի լրաբեր», տիրոջ կողմից ուղարկված ավետաբար (հունարեն` αvγαϑοvς – բարի, αjγγελος – հրեշտակ, լրաբեր):
Բովանդակություն |
«Պատմություն Հայոց»-ի ստեղծման թվականը և հեղինակը [խմբագրել]
«Պատմություն Հայոց»ի ստեղծման թվականը և հեղինակի հարցը գիտական լուրջ վեճերի առարկա է: Ինքը` Ագաթանգեղոսը, իր գրքի առաջաբանում իրեն ներկայանում է որպես լատիներենի և հունարենի գիտակ հռոմեացի, որն արքունի քարտուղարի պաշտոնով եկել է Հայաստան և Տրդատ Գ-ի հրամանով գրել իր Պատմությունը: Հիմնվելով այդ տեղեկության վրա` որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ «Պատմություն Հայոց»-ը սկզբնապես գրված է եղել IV դարում հունարեն և միայն հայ գրերի գյուտից հետո թարգմանվել և խմբագրվել է հայերեն հայ առաջին թարգմանիչների կողմից (Կորյուն և այլք): Օտարազգի և հայ մի շարք այլ գիտնականների կարծիքով՝ երկի բնագիրը հայերենն է, այն ստեղծվել է V դ. սկզբներին` վերագրվելով IV դ. ապրած մտացածին հեղինակի:
«Պատմություն Հայոց»-ի բովանդակությունը [խմբագրել]
«Պատմություն Հայոց»-ի նյութը չորրորդ դարի դեպքերն են, հատկապես քրիստոնեության մուտքը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմյան կույսերի հավատն ու չարչարանքները, Տրդատ թագավորի պայքարը նրանց դեմ, ապա նույն Տրդատի կողմից քրիստոնեությունը 301 թվականին պետական կրոն հաստատելը։ Գիրքը հարուստ է դիցաբանական, առասպելական պատմություններով, որոնց հիմքում ընկած են իրական պատմական փաստեր: Այդ գիրքը սկզբնաղբյուր է եղել Մովսես Խորենացու և ուրիշների համար։ Առաջին անգամ նրա մասին հիշատակել է Ղազար Փարպեցին։ Մեծ է նրա ինչպես պատմական, այնպես էլ գրական-գեղարվեստական արժեքը: Գիրքը դեռևս միջնադարում թարգմանվել է հունարեն, արաբերեն, լատիներեն, վրացերեն և այլ լեզուներով, իսկ նոր ժամանակներում թարգմանվել և հրատարակվել է իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և անգլերեն:
«Պատմություն Հայոց»-ը բաղկացած է առաջաբանից և վերնագրված երեք մասից`
- «Վարք և պատմութիւն սրբոյն Գրիգորի»
- «Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի»
- «Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան»
Ծանոթագրություններ [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002:
Արտաքին հղումներ [խմբագրել]
|
|||||||