Նորայր Բյուզանդացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորայր Բյուզանդացի
Ծնվել էմարտի 4, 1844(1844-03-04)[1][2]
Կոստանդնուպոլիս[1][2]
Մահացել էդեկտեմբերի 25, 1915(1915-12-25)[3] (71 տարեկան) կամ 1916[1][2]
Կոստանդնուպոլիս[1]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[3]
Բնակության վայր(եր)Ստոկհոլմ[1]
Մասնագիտությունհայագետ և բանասեր
Ամուսին(ներ)Սելմա Յակոբսոն

Նորայր Բյուզանդացի (մարտի 4, 1844(1844-03-04)[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - դեկտեմբերի 25, 1915(1915-12-25)[3] կամ 1916[1][2], Կոստանդնուպոլիս[1]), հայ հայագետ-բանասեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, բուն անունը եղել է Ստեփան Գազեզյան։ Կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան միաբանության վանքում, աշակերտել է Ղևոնդ Ալիշանին։ Վանքում նրան կոչել են Հարություն Թերզոնց։ 1866 թվականին ավարտել է ուսման ընթացքը, որպես ուսուցիչ պաշտոնավարելՄուրատ-Ռաֆայելյան վարժարանում։ Հաջորդ տարի դարձել է «Բազմավեպի» տեսուչ, ապա՝ Մխիթարյան միաբանության մատենադարանապետ։ 1870-ականների սկզբներից հրաժարվել է հոգևորական կոչումից, մեկնել նախ Փարիզ, ապա՝ Կ. Պոլիս։ Հետագայում ամուսնանալով մի շվեդուհու հետ, բնակություն է հաստատել Ստոկհոլմում։ «Բազմավեպում» տպագրել է բանասիրական հոդվածներ։ Մխիթարյանների վանքից դուրս գալուց հետո ամբողջովին նվիրվել է Ֆրանս-հայ բառագրքի ստեղծմանը, ավարտել և լույս ընծայել Կ. Պոլսում, 1884 թվականին «Բառագիրք ի գաղղիերէն լեզուի ի հայերէն, հետեւողությամբ բառարանացն Էմիլ Լիթրէի և գաղղիական ակադեմիայի» վերնագրով։ Նույն այդ տարիներին Կ. Պոլսում հրատարակել է «Հայկական բառաքննութիւնք ուղղութիւնք ընթերցուածոց մատենագրութեանց նախնեաց եւ նշանակութեան բառից» գիրքը։ Ստոկհոլմում ապրելու տարիներին 1887 թվականից փորձել է լույս ընծայել բանասիրական վիմատիպ մի հանդես «Քննասէր» վերնագրով, սակայն հաջողություն չի ունեցել։ Շարունակել է աշխատակցել «Հանդէս ամսօրեայ», «Մշակ» և այլ պարբերականներին, դառնալով հեղինակավոր դեմքերից մեկը հայագիտության մեջ։ Նրա գլուխգործոց երկասիրությունը պետք է համարել Կորյունի ստեղծագործություններին նվիրված հմտալից հետազոտությունը, որը լույս է տեսել Թիֆլիսում 1900 թվականին, հետևյալ վերնագրով՝ «Կորիւն վարդապետ եւ նորին թարգմանութիւնք»։ 1900-1910-ականներին շարունակել է հայագիտական հանդեսներում տպագրել բանասիրական հոդվածներ, սակայն առողջական վիճակի վատթարացման հետևանքով հնարավորություն չի ունեցել լույս ընծայել այն մի քանի արժեքավոր երկերը, որոնց ձեռագրերը պահվել են Ստոկհոլմի համալսարանում։ Դրանցից ուշագրավ են հին հայերենի և միջին հայերենի բառարանները, որոնց վրա հեղինակը աշխատել է ավելի քան կես դար։ Նույնքան արժեքավոր է նրա մի այլ աշխատությունը՝ «Տեսութիւն քննական քերականութեան Հ. Արսենի Այտնեան» գիրքը, բաղկացած երեք հարյուր էջից։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է Նահապետ Քուչակի տաղերի գիտական հրատարակության վրա[4]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 De Norayr, NEANDER DE BYSANCESvenskagravar.se.
  4. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 199-200.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորայր Բյուզանդացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 460