Մխիթար Անեցի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխիթար Անեցի — XII դարի վերջի և XIII դարի սկզբին ապրած հայ պատմիչ, Անիի կաթողիկե եկեղեցու ավագերեց: Գրել է «Պատմություն» երկասիրությունը (Հառիճա վանքի Գրիգոր վարդապետի խնդրանքով): Պատմությունը հավանաբար կազմված էր երեք մասերից: Առաջին մասում ընդգրկված էր եղել հայոց Պարույր թագավորից մինչև Բագրատունի Գագիկ Ա թագավորի գահակալությունն ընկած ժամանակաշրջանը, երկրորդում` XI դարի 60-ական թթ. և XII դարի պատմական անցքերը և երրորդում` խաչակրաց արշավանքների պատմությունը[1]: «Պատմությունից» մեզ է հասել միայն առաջին մասի սկզբի գլուխները (ԻԷ գլուխը ներառյալ): Գրել է նաև այլ աշխատություններ, որոնք ժամանակի ընթացքում կորել են:
Մխիթար Անեցու գրական ժառանգության մասին տեղեկություններ են հաղորդում Վարդան Արևելցին և Ստեփանոս Օրբելյանը:
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Լ.Հ. Բաբայան, Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության, Երևան, 1981, էջ 189:
|
|||||||