Հովհաննես Դրասխանակերտցի
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հովհաննես Ե Դրասխանակերտցի (840-850 — 929), Հայոց կաթողիկոս (898—929), պատմիչ և գրող, Մաշտոց Ա Եղվարդեցի (897—898) կաթողիկոսի ազգական և աշակերտ։
Հովհաննես Դրասխանակերտցին հայտնի է գլխավորապես որպես պատմիչ։ Իր «Հայոց պատմություն» երկասիրությունում ներկայացնում է հնագույն ժամանակներից առ 920-ական թթ. ընկած պատմական անցքերը։ Մինչև 9-րդ դարի կեսի պատմական նյութը նա քաղել է Աստվածաշնչից և իրեն նախորդող պատմիչների գործերից, իսկ 9-րդ դարի երկրորդ կեսի ու 10-րդ դարի առաջին քառորդի պատմությունը նկարագրել է իր տեսածով ու լսածով` հաղորդակից ու մասնակից լինելով իր ժամանակ կատարված դեպքերին։ Պատմության այդ մասում, որն ավելի կարևոր է ու արժեքավոր, Դրասխանակերտցին մանրամասն պատկերում է հայ ժողովրդի ծանր կացությունը արաբական լծի տակ, մասնավորապես արաբ ոստիկաններ Յուսուֆի, Նսըրի, Ափշինի, Բշըրի հարձակումները Հայաստանի վրա, 850-852 թթ. արաբական լծի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական ազատագրական պայքարը, Սմբատ Առաջինի նահատակությունը, հայ ժողովրդի ազատության համար Աշոտ Երկաթի մղած պայքարը և այլն։ Դրասխանակերտցու «Հայոց պատմություն»-ը աշխարհաբար է թարգմանվել Գ.Բ. Թոսունյանը։
Դրասխանակերտցին գրել է նաև «Շարից հայրապետացն Հայոց» աշխատությունը, որտեղ ներկայացնում է Հայոց կաթողիկոսների շարքը` սկսելով Բարդուղիմեոսից և Թադևոսից և հասցնելով մինչև իր աթոռակալությունը։ Յուրաքանչյուր կաթողիկոսի վերաբերյալ հաղորդվում է կենսագրական համառոտ տվյալներ։
| Նախորդող՝ Մաշտոց Ա Եղվարդեցի |
Կաթողիկոս 898-929 |
Հաջորդող՝ Ստեփանոս Բ Ռշտունի |
|
|||||||