Աշխարհաբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհաբարը միջին հայերենի անմիջական շարունակությունն է։ Աշխարհաբարի և միջին հայերենի սահմանը, ինչպես նշում է Հրաչյա Աճառյանը, չի կարելի նշել որևէ վճռական կետ։ Աշխարհաբարը խիստ կերպով սահմանազատված չէր նաև հայերենի բարբառներից ու գրաբարից։[1]

Աշխարհաբարը չպետք է նույնացնել ժամանակակից հայերենի հետ։ Աշխարհաբարը մշակվում էր հայ ժողովրդի տարբեր հատվածների խոսակցական լեզվի համընդհանուր տարրերի, միջին հայերենի և գրաբարի հասկանալի իրողությունների համադրությամբ։ Սակայն նրա ձևավորման պրոցեսը շատ դանդաղ էր ընթանում։ Հայաստանում հաճախակի տեղի ունեցող պատերազմները, հայ ժողովրդի տնտեսական ու քաղաքական մասնատվածությունը, հայ ժողովրդի մշակույթի և գրականության զարգացման դանդաղ տեմպը խիստ կերպով ներգործում էին այդ լեզվի զարգացման ու կատարելագործման ընթացքի վրա, որի հետևանքով աշխարհաբարը չէր կարողանում ազատվել քերականական միևնույն իմաստն արտահայտող բազմազան ձևերից և դառնալ միասնական ու կայացած օրինաչափություններ ունեցող լեզու։


[խմբագրել] Աղբյուր

  1. Հրաչյա Աճառյան (1951). Հայոց լեզվի պատմություն, հատոր 2, էջ 441. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով