Արմատ (բառագիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմատը բառի այն մասն է, որը ենթակա չէ փոփոխության: Ամեն բառ ունի իր արմատը. - Երգիչ, երգել, երգարան բառերի արմատն է երգ: Մայրիկ, մայրենի, մայրական բառերի արմատն է մայր: Արմատը բառի անփոփոխ մասն է: Բառի արմատին միացած մասնիկը կոչվում է ածանց: Բառերի արմատն առանձին վերցրած մի նշանակություն կամ մի միտք ունի, իսկ մասնիկը կամ ածանցն առանձին ասած որևէ նշանակություն չունի: Այն բառը, որ կազմված է միայն մի արմատից, կոչվում է պարզ բառ:

Այցելեք նաև [խմբագրել]