Հնչյունաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հնչյունաբանությունը ուսումնասիրում է հնչյունները, նրանց գրության և արտասանության առանձնահատկությունները: Հնչյունը ամենափոքր ձայնային միավորն է, որը լսվում է և արտասանվում: Որոշ հնչյունների արտասանության ժամանակ բերանի խոռոչում արգելքներ չեն ստեղծվում, ազատ են արտասանվում. դրանք ձայնավոր հնչյուններն են` ա, ու, ի, է(ե), օ(ո), ը: Հայերենն ունի վեց ձայնավոր հնչյուն: Բաղաձայն հնչյունների արտասանության ժամանակ արգելքներ են առաջանում: Ըստ արտասանության եղանակի տարբերում ենք ձայնեղ և խուլ բաղաձայներ: Արտասանության ժամանակ ձայնալարերը թրթռում են, խուլերի արտասանության ժամանակ չեն թրթռում: Խուլերը իրենց հերթին լինում են պարզ և հնչեղ: Երբ խուլ բաղաձայների արտասանությանը շունչ է ավելանում, դառնում է շնչեղ խուլ, այդ պատճառով հայերենն ունի եռաշարք բազաձայնական համակարգ, որոնք են`

ձայնեղ պարզ խուլ շնչեղ խուլ
բ պ փ
գ կ ք
դ տ թ
ձ ծ ց
ջ ճ չ

Ունենք բաղաձայներ, որոնք կազմվում են երկշարքով, այդ պատճառող կոչվում են երկշարք բաղաձայնական համակարգ: Այս շարքը չունի շնչեղ խուլ:

ձայնեղ պարզ խուլ
զ ս
ժ շ
ղ խ
վ ֆ

Եվ ունենք առանց խուլերի, մի շարք կզմվեղ ձայնեղներ, որոնք կոչվում են ձայնորդներ, դրանք են` մ, ն, լ, ր, ռ, յ: Յ-ն ունի թույլ արգելքով արտասանություն դրա համար կոչվում է կիսաձայն: Իսկ հ-ն շունչ է և կոչվում է հագագ, դասվում է պարզ խուլերի շարքում: