Հականիշ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հականիշներ, բառային զույգեր, որոնք արտասանությամբ տարբեր են, իմաստով` հակառակ (գագաթ - ստորոտ, չոր - թաց): Հականիշների յուրաքանչյուր զույգ պատկանում է միևնույն խոսքի մասին`
- գոյական
- պատերազմ - խաղաղություն
- բայ
- մոտենալ - հեռանալ
- ածական
- գեղեցիկ - տգեղ
- մակբայ
- շատ - քիչ
- կապ
- հանուն - ընդդեմ
Հականիշները կարող են լինել տարարմատ` ներս - դուրս, և համարմատ` կիրթ - անկիրթ: Բազմիմաստ բառերն ըստ գործածվող իմաստի կարող են ունենալ տարբեր հականիշներ`
-
- դատարկ - լի (բաժակ),
- դատարկ - զբաղեցրած (տեղ, աթոռ),
- դատարկ - բովանդակալից (խոսք),
- դատարկ - ճոխ (սեղան):
Իբրև ոճական հնարանք հականիշներն օգտագործվում են հակաթեզներում, որոնք սովորական հակադրությունից տարբերվում են իրենց արտահայտչականությամբ, խիստ հակադրությամբ և հստակ ռիթմով` «Սիրուն մանկիկ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ», «Շատ գիտես, քիչ խոսիր»: Հականիշներն օգտագործվում են նաև առածներում, ասացվածքներում:
Աղբյուրներ [խմբագրել]
- Շալունց Ռ. Ն., Հականիշ բառերը ժամանակակից հայերենում, Երևան, 1978:
- Հայկական սովետական հանրագիտարան, հ. 6, 1980, էջ 62:
Հղումներ [խմբագրել]
|
|||||||||||||||||||||||