Շաղկապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շաղկապ, նյութական իմաստից զուրկ, քերականական հարաբերություններ արտահայտող խոսքի մաս։ Արտահայտում է առարկաների, երևույթների միջև դրսևորվող համադասական հարաբերություներ։

Շաղկապներն իրար են կապում նախադասության համազոր և համադաս նախադասություններ, իսկ բարդ ստորադասական նախադասություններում՝ երկրորդական նախադասությունները գլխավորի և միմյանց հետ։

Դասակարգում[խմբագրել]

Շաղկապները լինում են երկու տեսակի.

  • 1.Համադասական շաղկապներ.կապակցում են նախադասության բազմակի անդամներ կամ համադաս նախադասություններ՝ և,ու,բայց,սակայն,իսկ,այլ,կամ,էլ,նաև,այլև,ապա,այսինքն,թե՛...թե՛,ոչ՛...ոչ՛ և այլն:
  • 2.Ստորադասական շաղկապներ.բարդ ստորադասական նախադասության ստորադաս նախադասությունը կապակցում են գերադաս նախադասությանը՝ որ,թե,եթե,որպեսզի,որովհետև,թեև,թեկուզ,թեպետ,հենց որ,մինչ,մինչև,մինչդեռ,ուրեմն,քան և այլն:

Աղբյուրներ[խմբագրել]

  • Լևոն Եզեկյան / Հայոց լեզու / Երևան 2007
 Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան \Հայոց լեզու\