Հոմանիշ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոմանիշներ - ձևով տարբեր, իմաստով մոտ բառեր և բառաձևեր։ Զանազանում են ոճականորեն չեզոք և ոճականորենտարբերակված հոմանիշներ, որոնք մեծ մասամբ արտահայտում են միևնույն առարկան, երևույթը, հատկանիշը և այլն։ Հոմանիշները կարող են օգտագործվել ոճական նկատառումներով, հատկանիշի կամ երևույթի դրսևորման չափերը նշելու, սուբյեկտի հուզական երանգները արտահայտելու համար։ [1]
Հոմանիշների օրինակներ են՝
- Բառային՝
- քաջ - արի - խիզախ,
- մազ - հեր - վարս - ծամ,
- Բառադարձվածքայինն՝
- հաջողվել - գլուխ գալ,
- խռովել - երես դարձնել,
- Քերականական՝
- հոմանիշ ձևույթներ՝
- եր -ներ - ք - ենք,
- ի - վա - ոջ,
- Բառաձևեր՝
- կանգնած եմ - կանգնել եմ,
- գրելու եմ - պիտի գրեմ,
- Բառակապակցություններ՝
- գիրքը դնել սեղանին - գիրքը դնել սեղանի վրա,
- Նախադասություններ՝
- Հեռվից նկատելի է; - Հեռվից նկատվում է։
- հոմանիշ ձևույթներ՝
[խմբագրել] Հղումներ
- ↑ Ա. Մ. Սուքիասյան - Հայոց լեզվի հոմանիշների բառարան, 1967 Երևան
|
|||||||||||||||||||||||