Համշենի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համշենի բարբառհայերենի կը ճյուղի բարբառներից մեկը։

Ներկան կազմվում է ձայնավորով սկսվող բառերի սկզբում ավելացնելով գ (գուդիմի), իսկ բաղաձայնով սկսվող բառերի վերջից գու (բէրէի գու)։ Բաղաձայնական համակարգը` եռաստիճան խլազուրկ (դ՛→դ, տ→դ)։ Այս բարբառում ր-ն ատամնային բաղաձայններից առաջ դառնում է շ (մաշտ←մարդ), մյուսներից առաջ յ (դայդագ←դարտակ←դատարկ)։ Անորոշ դերբայի վերջավորությունն է ուշ (խօսուշ - «խոսել»)։ Բայերի ժխտականը կազմվում է թէ մասնիկով (չի՞ն թէ գալ

Բարբառը խոսվել է Տրապիզոնում և նրանից արևմուտք ընկած շրջանում։ Այս բարբառի ներկայացուցիչները ապրում են Հյուսիսային Կովկասի մերձսևծովյան շրջաններում (Սուխումի, Սոչի, Ադլեր, Գագրա և այլն)։[1]

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, էջ 167. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով