Հայերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայոց լեզուից)
Հայերեն
Երկրներ {{{2}}} Հայաստան,
{{{2}}} Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,
{{{2}}} Թուրքիա,
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
{{{2}}} Վրաստան,
Flag of Russia.svg Ռուսաստան,
{{{2}}} Իրան,
Flag of Lebanon.svg Լիբանան,
{{{2}}} Սիրիա և
այլուր սփյուռքում
Պաշտոնական կարգավիճակ {{{2}}} Հայաստան
{{{2}}} Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Լեզվակիրների ընդհանուր թիվը 6.416 մլն [1].
Դասակարգում
Կատեգորիա Եվրասիայի լեզուներ
Հնդեվրոպական ընտանիք
Գրերի համակարգ Հայերենի այբուբեն
Լեզվի կոդեր
ԳՕՍՏ 7.75–97 055
ISO 639-1 hy
ISO 639-2 arm/hye
ISO/DIS 639-3 hye

Հայերենը հնդեվրոպական լեզուների ընտանիքի նույնանուն խմբի լեզու է։ Այն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պետական լեզուն է։ Օգտագործվում է նաև Վրաստանում (հիմնականում Ջավախքում և Թբիլիսում), Ռուսաստանում (հիմնականում Հարավային Ֆեդերալ Շրջանում և խոշոր քաղաքներում), ԱՄՆ-ում և այլ պետությունների սփյուռքահայ համայնքներում։ Հայերեն լեզվակիրների քանակը ըստ այս հայերեն հոդվածը գրողի ունեցած տարբեր աղբյուրների` կազմում է 7-9 միլիոն մարդ, այնինչ "Հնդեվրոպական լեզուներ" հոդվածի անգլերեն և ռուսերեն տարբերակները գրած անձինք ունեն տվյալներ, որ հայերեն խոսողների թվաքանակը աշխարհում հասնում է 10 մլն 700 հազար մարդու։

Բովանդակություն

Հայերեն[խմբագրել]

Հայերենը կամ հայոց լեզուն համարվում է ՀՀ բնակչության և արտերկրում բնակվող հայերի մայրենի լեզուն։ Հայերենը շատ հին լեզու է և առնչվում է մեզնից մոտ 5000 տարի առաջվա ժամանակներին։ Ըստ տարբեր լեզվաբանների և լեզվագետների հայերենը Հնդեվրոպական լեզվաընտանիքում տարբեր տեղեր է զբաղեցնում։ Հայերենի առաջին պատմահամեմատական մեթոդի հեղինակները՝ Հ. Պետերմանը և Ֆ. Վինդշմանը առաջ էին քաշում այն դրույթը, ըստ որի հայերենը պատկանում է հնդիրանյան/արիական/ լեզվախմբին։ Դրան էին հանգեցրել այն բառերի հսկա թիվը, որոնք պարսկերենից փոխառություններ էին՝ շուրջ 1600 բառ։ Օրինակ՝ ազատ. ազգ, ազդ, ախոռ... և այլն։ Սրանք սակայն մի չնչին մասն են այն փոխառությունների, որոնք ստիպում էին օտար հայագետներին հայերենը դասելու պարսկերենի ճյուղ համարվող լեզուների շարքին։ Սակայն 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ լեզվաբանությունն ու լեզվագիտությունը նոր թափով էին առաջ ընթանում գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանը, որը 1875 թ. հրատարակված «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» հոդվածում ապացուցում է, որ հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է, իսկ պարսկերենի հետ կապված փոխառությունները ոչ թե ծագմամբ են պայմանավարոված, այլ հետագա շրջանի փոխառություններ են։ Մինչ այսօր այս տեսակետը համարվում է ճիշտ և հայերենը շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել այդ լեզվաընտանիքում։

Հայերենի զարգացման փուլերը[խմբագրել]

Հայերենը անցել է զարգացման երկարատև ուղի, սակայն հիմնական տեղեկություններ մեզ հայտնի են 5-րդ դարից /405 թ.-ից/՝ գրերի գյուտից սկսած: Մինչ գրերի գյուտը անշուշտ հայերենը գոյություն է ունեցել, քանի որ դա են վկայում Տիգրան Մեծի, Արտավազդի օրոք այն եղել է երկրի պաշտոնական լեզուն, սակայն այդ շրջանի մասին, որը անվանում են նախագրային հայերեն, ոչ մի կարևոր արձանագրություն չկա: 405 թ.-ին Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը՝ սկիզբ դնելով հայերենի հետգրային փուլին: Հետգրային փուլը սակայն զերծ չմնաց նորանոր փուլերից:

Այբուբեն[խմբագրել]
Տառ Տառի անվանումը Արտասանությունը Տրանս-
լիտե-
րացում
Թվային
արտա
հայտու-
թյունը
Արևմ.
ուղղա-
գրու-
թյուն
Արևել.
ուղղա-
գրու-
թյուն
Արտասա-
նություն
Դասա-
կան
հայ.
Արևել.-
հայ.
Արևմ.-
հայ.
Դասա-
կան
հայ.
Դասա-
կան
հայ.
Արևել.-
հայ.
Արևմ..-
հայ.
Ա ա այբ [aɪb] [aɪpʰ] [ɑ] a 1
Բբ բեն [bɛn] [pʰɛn] [b] [pʰ] b 2
Գգ գիմ [gim] [kʰim] [g] [kʰ] g 3
Դ դ դա [dɑ] [tʰɑ] [d] [tʰ] d 4
Եե եչ [jɛtʃʰ] [ɛ], initially [jɛ]1 e 5
Զ զ զա [zɑ] [z] z 6
Էէ է [ɛː] [ɛ] [ɛː] [ɛ] ē 7
Ըը ըթ [ətʰ] [ə] ë 8
Թթ թօ թո [tʰo] [tʰ] t‘ 9
Ժ ժ ժէ ժե [ʒɛː] [ʒɛ] [ʒ] ž 10
Իի ինի [ini] [i] i 20
Լլ լիւն լյուն [lʏn]² [l] l 30
Խ խ խէ խե [χɛː] [χɛ] [χ] x 40
Ծծ ծա [tsɑ] [tsʼɑ] [dzɑ] [ts] [tsʼ] [dz] ç 50
Կկ կեն [kɛn] [kʼɛn] [gɛn] [k] [kʼ] [g] k 60
Հհ հօ հո [ho] [h] h 70
Ձձ ձա [dzɑ] [tsʰɑ] [dz] [tsʰ] j 80
Ղ ղ ղատ [ɮɑt] [ʁɑtʼ] [ʁɑd] [l], or [ɮ] [ʁ] ġ 90
Ճ ճ ճէ ճե [tʃɛː] [tʃʼɛ] [ʤɛ] [tʃ] [tʃʼ] [ʤ] č̣ 100
Մմ մեն [mɛn] [m] m 200
Յյ յի հի [ji] [hi] [j] [h]³, [j] y 300
Նն նու [nu] [n] n 400
Շշ շա [ʃɑ] [ʃ] š 500
Ոո ո [o] [vo] [o], initially [vo]4 o 600
Չչ չա [tʃʰɑ] [tʃʰ] č 700
Պպ պէ պե [pɛː] [pʼɛ] [bɛ] [p] [pʼ] [b] p 800
Ջջ ջէ ջե [ʤɛː] [ʤɛ] [tʃʰɛ] [ʤ] [tʃʰ] ǰ 900
Ռռ ռա [rɑ] [ɾɑ] [r] [ɾ] 1000
Սս սէ սե [sɛː] [sɛ] [s] s 2000
Վվ վեւ վեվ [vɛv] [v] v 3000
Տտ տիւն տյուն [tʏn] [tʼʏn]5 [dʏn] [t] [tʼ] [d] t 4000
Րր րէ րե [ɹɛː] [ɹɛ]6 [ɾɛ] [ɹ]6 [ɾ] r 5000
Ցց ցօ ցո [tsʰo] [tsʰ] c‘ 6000
Ււ հիւն - [hʏn] [w] [v]8 w 7000
Փփ փիւր փյուր [pʰʏɹ]9 [pʰʏɾ] [pʰ] p‘ 8000
Քք քէ քե [kʰɛː] [kʰɛ] [kʰ] k‘ 9000
Եվևեւ եվ [ev] [ev] ev չկա
Օօ օ [o] [o] ò չկա
Ֆֆ ֆէ ֆե [fɛː] [fɛ] [f] f չկա
Գրաբար[խմբագրել]
    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Գրաբար


Գրային հայերենում առաջին փուլը դարձավ հին հայերենը կամ ինչպես ընդունված է կոչել՝ գրաբարը։ Գրաբարը հայերենի հին շրջանի գրական մշակված տարբերակի անվանումն է։ Այն օգտագործվում էր գրիչների մատյաններում, եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ և առօրյա կյանքում, սակայն այն շատ խրթին էր և կանոններով լեփ-լեցուն, այդ պատճառով հասարակ շինականը չէր կարողանում այդ լեզվով խոսել։ Այնուամենայնիվ գրաբարը լայնորեն տարածվեց մինչ 11-րդ դար։ Առաջին նախադասությունը, որ գրվել է գրաբարով, գրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից և այն է՝

Aquote1.png «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» Aquote2.png


Վերջինս նշանակում է ճանաչիր իմաստությունը և խրատը, իմացիր հանճարի խոսքը։

Այդ շրջանում են ստեղծագործել Մովսես Խորենացին, Կորյունը, Ագաթանգեղոսը:

Yerkatagir.jpg
Bolorgir..jpg
Notrgir.jpg
Shghagir.gif
Երկաթագիր, 13-րդ դար Բոլորագիր, 16-րդ դար Նոտրգիր Շղագիր,
առաջին հայկական տպագիր գիրք`
Ուրբաթագիրք, 1512 թ.
ArmenianBiblePage sm 14 c.jpg Matenadaran 1.jpg Zardagir.jpg Gospel of eight painters Title page of Matthew gospel by Toros Roslin.jpg
Ի մեծատառ։ 14-րդ դարի ձեռագիր Ք մեծատառ։ 18-րդ դարի ձեռագիր Գ մեծատառ։ 17-18դդ. ձեռագիր Մեծատառերով ձեռագիր, 18-րդ դար
Միջին հայերեն[խմբագրել]

Միջին հայերենը կամ Կիլիկյան հայերենը գործածության մեջ է մտել 11-րդ դարից և իր գոյությունը պահպանել է մինչ 16-րդ դարը: Այն իր բարդությամբ իհարկե զիջում էր գրաբարին, սակայն մտցված փոփոխությունները բավարար չէին, որ այն դառնար հանրությանը մատչելի լեզու։

Այս շրջանում են ստեղծագործել Ֆրիկը, Նահապետ Քուչակը, Գրիգոր Նարեկացին և այլք։ Քուչակի հայրեններից մեկը՝

Aquote1.png Քանի՜ ու քանի՜ ասեմ

վարդ մի սիրեր փուշ ունի
Գնա՜ մանուշակ սիրե
փուշ չունի անուշ հոտ ունի
Վարդն բացուած մի սիրե
որ գա ի ծոցդ թառմի
Վարդըն պուլպուլիկ սիրե
որ գա ի ծոցդ ու բացուի։

Aquote2.png


Աշխարհաբար[խմբագրել]

Աշխարհաբարը կամ Նոր հայերենը սկսել է գործածվել 17-րդ դարից և վերջնականապես ձևավորվելով 19-րդ դարում մինչ այսօր համարվում է հայ ժողովրդի հաղորդակցման միակ միջոցը։ Աշխարհաբարի հիմնադիրը հայոց մեծ բանաստեղծ և լուսավորիչ Խաչատուր Աբովյանն է։ Աշխարհաբարի ստեղծումը նոր լույս սփռեց հայ գրականության վրա, որն արդեն հոգնել էր դարերով խոսել միայն աստծո, նրա զորության, մեղքերի և կրոնական այլ անհետաքրքիր ու տաղտկալի թեմաներից։

Արդի հայերենը՝ աշխարհաբարը հանրությանն է ներկայանում երկու ճյուղով՝ Արևմտահայերենով և Արևելահայերենով։

Արևմտահայերեն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Արևմտահայերեն

Գործածվում է Սփյուռքահայերի, բացառությամբ՝ Ռուսաբնակ, Իրանաբնակ և Ջավախքի հայերի կողմից։ Այս ճյուղը առաջացել է Կոստանդնուպոլսի և Տրապիզոնի բարբառների միախառննումից։

Արևելահայերեն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Արևելահայերեն

Գործածվում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, ինչպես նաև վերոհիշյալ երեք երկրներում ապրող հայերի կողմից։ Այս ճյուղը առաջացել է Վանի, Խոյի և մեծապես Այրարատյան բարբառի միախառնումից։ Այսօր արևելահայերենը համարվում է ՀՀ և ԼՂՀ պաշտոնական լեզուն։

Քերականական առանձնահատկություններ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ ՝ Հայերենի քերականություն և Քերականություն


Հայերենը նման է այլ հնդեվրոպական լեզուներին իր կառուցվածքով, սակայն հնչյուններով և քերականական առանձնահատկություններով պարունակում է նմանություններ աշխարհագրությամբ մոտիկ Կովկասի շրջանի լեզուներին։

Հնչյունաբանություն[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Հնչյունաբանություն 

Հայերենն ունի վեց ձայնավոր, մեկ կիսաձայն և երեսուն բաղաձայն հնչյուններ։

Ձևաբանություն[խմբագրել]

1rightarrow.png  Խոսքի մասեր Ձևաբանություն 

Հայերենը չունի քերականական սեռ, և դերանունները նույնպես սեռ չունեն։ Սակայն բանաստեղծական գրականության մեջ Պետրոս Դուրյանը օգտագործել է իգական սեռի համար « նե» « ներա» դերանվանական ձևերը։

Aquote1.png ....Գիշեր մը սուգ, անդունդ մ՚հառաչ՝

Հուզեց ներա հոգին ու լանջ....
....Շնչել, խմել ներա հոգին...
....Ես ուզեցի քընար մ՚ըլլալ
Ներա ձեռքին տակ հևացող,
Ներա հոգվույն խորն հիացող....

...Նե հեռացավ ինձմե....
— Պետրոս Դուրյան, Դրժել
Aquote2.png


Հայերենի գոյականը ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի և յոթ հոլով` ուղղական, սեռական, տրական, հայցական, գործիական, բացառական և ներգոյական։ Արդի հայերենի որոշ մասնագետներ միացնում են հայցական հոլովը ուղղական հոլովին, իսկ տրականը՝ սեռականին` այսպիսով հանգելով հայերենի հինգ հոլովի։ Գոյականն ունի նաև հոլովումներ՝ արտաքին, ներքին, ինչպես նաև այլաձև հոլովումներ:

Բայը հայերենում ունի ընդարձակ խոնարհման համակարգ։ Կան բայի երկու հիմնական կարգ՝ դեմքի (առաջին, երկրորդ և երրորդ), որին լրացուցիչ կերպով միանում է թվի կարգը (եզակի և բազմակի) և սեռի (ներգործական, կրավորական և չեզոք), որոնցից յուրաքանչյուրը խոնարհվում է ըստ կերպի (անկատար, կատարյալ, վաղակատար ու նաև գործողության կրկնեությունը, բազմակիությունը, տևականությունը և այլն ցույց տվող ձևերը), ժամանակի (անցյալ, ներկա և ապառնի) և եղանակի (սահմանական, հարկադրական, հրամայական, ըղձական, ենթադրական, պոտենցիալ, պայմանական և այլն)։

Կետադրություն[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Կետադրություն 

Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝ տրոհության, առոգանության և բացահայտության։ Ժամանակակից հայերենն ունի 15 կետադրական նշան, որոնք են. տրոհության՝ վերջակետը (։), միջակետը (.), ստորակետը (,) և բութը (՝), առոգանության՝ շեշտը (՛), հարցական նշանը (՞) և բացականչական նշանը (՜) ու բացահայտության՝ չակերտները («»), փակագծերը ((), օգտագործվում են նաև {}, []), կախման կետերը (...), բազմակետը (....), միության գծիկը (-), անջատման գիծը (―), ենթամնան (֊) և ապաթարցը (՚)։ Սրանց հետ մեկտեղ հայերենում հանդիպում են որոշ հավելյալ կետադրական նշաններ, որոնք կա՛մ այլևս չեն օգտագործվում, կա՛մ էլ հանդիպում են զուտ մասնագիտական տեսքստերում։ Այս հավելյալ նշաններն են. պատվի նշանը (՟), որն օգտագործվում է հապավումներ նշելու համար, մեկ կամ երկու զուգահեռ գիծ (/, //), քնայմացման նշանը (”), աստղանիշը (*) և այլն։

Զարգացման պատմություն[խմբագրել]

Հայերենը անցել է զարգացման երեք փուլով՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար։

Գրերի պատմություն[խմբագրել]

Հայ 5-6 դարերի ձեռագիր մագաղաթ
    1rightarrow.png Հիմնական հոդվածներ ՝ Հայոց գրեր և Հայերենի այբուբեն


Հայերենի այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 4-րդ դարի վերջում - 5-րդ դարի սկզբում։

Բարբառներ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայերենի բարբառներ


Հայերենը ունի երկու ճյուղեր՝ Արևելահայերեն և Արևմտահայերեն, որոնցից յուրաքանչյուրը ունի իր բարբառները։ Արևելահայերենի ու Արևմտահայերենի հիմնական տարբերությունը կայանում է որոշ գրատառերի հայերենի հնչյուններին համապատասխանության տարբերության մեջ։

Հայերենը համակարգչային դարում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Վիքիպեդիա:Ինչպես գրել հայերեն


Յունիկոդ

Աղբյուրներ[խմբագրել]

Այցելեք նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝

Ուսումնական[խմբագրել]

Առցանց բառարաններ[խմբագրել]

Հետազոտական[խմբագրել]

Հայերենը համակարգչի էկրանին[խմբագրել]