Ենթամնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
֊

Հայերենի կետադրություն

բացատ ( )
վերջակետ ( ։ )
միջակետ ( )
ստորակետ ( , )
բութ ( ՝ )
շեշտ ( ՛ )
հարցական նշան ( ՞ )
բացականչական նշան ( ՜ )
չակերտներ ( « » )
միության գծիկ ( - )
անջատման գիծ ( )
կախման կետեր ( )
բազմակետեր ( ․․․․ )
փակագծեր ( [ ], ( ) )
ապաթարց ( ՚ )
ենթամնա ( ֊ )
բացատ ( )
Հին հայերենի կետադրություն
սուղ
թավ
սոսկ
պատիվ ( ՟ )
լերկ
մակակետ
սրբագրական նշաններ
սղագրական նշաններ

 դիտել  քննարկել  խմբագրել 

Ենթամնա, հայերենի կետադրական բացահայտության նշաններից, որը օգտագործվում է բառը տողադարձի ենթարկելու ժամանակ կամ բառը վանկատելու համար, դրվում է բառի անջատված հատվածների միջև, օրինակ՝ դա~սա~գիրք, պա~հա~րան[1]։

Պատմություն[խմբագրել]

Ենթամնան քերականների և հայկական հին ձեռագրերում գործածվել է 12-րդ դարից որպես առոգանության նշան (‿ կամ — ձևով)[2]։ Մյուս կողմից ենթամնան հնում գործածվում էր իբրև «անհոդակապ բարդ բառերի բաղադրիչները միմյանց միացնող գծիկ», որը դրվում էր տողի մեջ, ցանկացած նման բառերի ներքևում, իսկ այժմ այն հիմնականում կիրառվում է իբրև տողադարձի նշան և դրվում է տողի վերջում[3]։ Անվանման տարբերակներն են՝ կիսենթամնա, ենթամայն, ենթամնա, ներքսագրական, տողադարձի նշան։ Ենթամայն տերմինն առաջացել Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստ» աշխատության մեկնությունից արված ύμενպատճենումից, այն է՝ հին հուն.՝ ν'πο֊ - «ենթ-, տակը» և հին հուն.՝ ՛'εν (ετς) - «մի, մեկ», սակայն հունարենից տարբեր տեսք ունի։

Յունիկոդում[խմբագրել]

Ենթամնան համակարգչային յունիկոդ ստանդարտում ներկայացվում է U+058A նիշով։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]