Պֆենիգ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պֆենիգը (գերմաներեն՝ Pfennig, գոյություն են ունեցել նաև Pfennige, Pfenning և Pfenninge գրաձևերը) համատարած մետաղադրամ էր գերմանական աշխարհում՝ վաղ Միջին դարերից մինչև XXI-րդ դարի սկիզբը։
Բովանդակություն |
Անունը [խմբագրել]
Գերմաներեն Pfennig բառը, ինչպես և անգլերեն penny և շվեդերեն penning ցեղակից բառերը ծագում են նույն ընդհանուր գերմանական արմատից, բայց այդ արմատի նշանակությունը ստույգ հայտնի չի, թեև գոյություն ունեն մի քանի կայուն, բայց չհաստատված վարկածներ։
Պատմություն [խմբագրել]
IX-րդ դարի սկզբին Կարլոս Մեծի հրամանով հաստատվեց պֆենիգի` որպես համապետական դրամական միավորի, կշռային ստանդարտ՝ այն պետք է հատվեր բարձրորակ արծաթից, և մեկ ֆունտ արծաթը հավասարվում էր 240 պֆենիգի։ Այսպիսով, յուրաքանչյուր պֆենիգ պարունակում էր մեկ ու կեսից երկու գրամ արծաթ։ Հետագայում, երբ առանձին իշխանությունները և քաղաք-պետությունները սկսեցին արտադրել իրենց սեփական դրամները, պֆենիգի ստանդարտը խախտվեց և տարբեր տեղերում ու տարբեր ժամանակներում պֆենիգն ուներ տարբեր կշիռ, արծաթի պարունակություն և արժեք։
Ժամանկի ընթացքում պֆենիգի արծաթի պարունակությունը գնալով ցածրանում էր, հասնելով բիլոնի որակի։ Արծաթի և բիլոնի հետ համատեղ սկսվեց պֆենիգի արտադրումը պղնձից։ Այս երեք մետաղները երկար ժամանակ մնացին պֆենիգի հատման հիմքը։ Ավելի ուշ (XIX-րդ դարի վերջից մինչև XXI-րդ դարի սկիզբը) այն սկսվեց արտադրվել է՛լ ավելի էժան մետաղներից՝ բրոնզից, պողպատից, երկաթից, ալյումինից, և այլն։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, 20-ական թվականների սկզբին, Գերմանիային համակած հիպերինֆլյացիայի տարիներին, պֆենիգը թողարկվում էր նույնիսկ թղթադրամի տեսքով (տես՝ նոտգելդ)։
Տարբեր ժամանակներում և վայրերում պֆենիգը եղել է մի շարք դրամական միավորների մանրուն դրամը՝ ֆրանկի, մարկի, գուլդենի, կրոնի, թալերի և դուկատի։
Շրջանառություն [խմբագրել]
Պֆենինգը գործածությունից դուրս եկավ 2002 թվականին, Եվրոպայում եվրոյի ընդունման հետևանքով և մեկ հազարամյակից ավելի կյանք ունենալուց հետո։ Այժմ միայն Բոսնիա և Հերցեգովինայում կա ֆենինգ անունով մանրադրամ, որը, թեև գերմաներեն Pfenning բառի պարզապես սերբերեն թարգմանությունն է, այնուամենայնիվ դրամագիտական գրականության մեջ ճանաչվում է այդ յուրահատուկ անունով («ֆենինգ»)։
Աշխարհագրական առումով պֆենիգը գործածվել է ժամանակակից հետևյալ երկրների տարածքում (արդի սահմաններով)՝ Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Լեհաստան, Շվեյցարիա, Չեխիա, Պապուա Նոր Գվինեա, Ֆրանսիա։
Ավստրիա [խմբագրել]
Գերմանիա [խմբագրել]
- Ալենի պֆենիգ
- Այխշտետի պֆենիգ
- Այնբեքի պֆենիգ
- Անհալտի պֆենիգ
- Անհալտ-Բեռնբուրգի պֆենիգ
- Անհալտ-Կյոթենի պֆենիգ
- Անհալտ-Հարցգերոդե պֆենիգ
- Անհալտ-Ցերբստի պֆենիգ
- Արևելյան Ֆրիզիայի պֆենիգ
- Աուգսբուրգի պֆենիգ
- Բադենի պֆենիգ
- Բամբերգի պֆենիգ
- Բավարիայի պֆենիգ
- Բեկումի պֆենիգ
- Բենթհայմի պֆենիգ
- Բենթհայմ-Տեկլենբուրգ-Ռեդայի պֆենիգ
- Բեռլին-Քյոլնի պֆենիգ
- Բեսկովի պֆենիգ
- Բիրկենֆելդի պֆենիգ
- Բոխոլտի պֆենիգ
- Բրանդենբուրգի պֆենիգ
- Բրանդենբուրգ-Անսբախի պֆենիգ
- Բրանդենբուրգ-Անսբախ-Բայրոյթի պֆենիգ
- Բրանդենբուրգ-Բայրոյթի պֆենիգ
- Բրաունշվայգի պֆենիգ
- Բրաունշվայգ-Բլանկենբուրգի պֆենիգ
- Բրաունշվայգ-Լունեբուրգ-Դանենբերգի պֆենիգ
- Բրաունշվայգ-Լունեբուրգ-Կալենբերգի պֆենիգ
- Բրաունշվայգ-Լունեբուրգ-Կալենբերգ-Հաննովերի պֆենիգ
- Բրաունշվայգ-Լունեբուրգ-Հարբուրգի պֆենիգ
- Բրաունշվայգ-Լունեբուրգ-Ցելլեի պֆենիգ
- Բրաունշվայգ-Վոլֆենբուտտելի պֆենիգ
- Բուխհոռնի պֆենիգ
- ԳԴՀ պֆենիգ
- Գերմանական պֆենիգ
- Գյոտինգենի պֆենիգ
- Գոսլարի պֆենիգ
- Գորլիցի պֆենիգ
- Գուբենի պֆենիգ
- ԳՖՀ պֆենիգ
- Դյուլմենի պֆենիգ
- Դորտմունդի պֆենիգ
- Դրոսենի պֆենիգ
- Եվերի պֆենիգ
- Զայն-Ալտենկիրխենի պֆենիգ
- Զայն-Վիտգենշտայնի պֆենիգ
- Զայն-Վիտգենշտայն-Բերլեբուրգի պֆենիգ
- Զոստի պֆենիգ
- Էլվանգենի պֆենիգ
- Էրբախի պֆենիգ
- Էրֆուրտի պֆենիգ
- Իսնիի պֆենիգ
- Լայնինգենի պֆենիգ
- Լայնինգեն-Դագսբուրգ-Հարտենբուրգի պֆենիգ
- Լայնինգեն-Շաումբուրգ-Կլեեբերգի պֆենիգ
- Լինդաուի պֆենիգ
- Լիպե-Դետմոլդի պֆենիգ
- Լյովենշտայն-Վերտհայմ-Ռոշֆոր պֆենիգ
- Լյովենշտայն-Վերտհայմ-Վիռնեբուրգ-Ռոշֆոր պֆենիգ
- Լյունեբուրգի պֆենիգ
- Կամենցի պֆենիգ
- Կաուֆբոյրենի պֆենիգ
- Կեմպտենի պֆենիգ
- Կիրիցի պֆենիգ
- Կյուստրինի պֆենիգ
- Կոեսֆելդի պֆենիգ
- Կոնստանցի պֆենիգ
- Կոտբուսի պֆենիգ
- Կորվայի պֆենիգ
- Կրոսենի պֆենիգ
- Հալի պֆենիգ
- Հալտեռնի պֆենիգ
- Համբուրգի պֆենիգ
- Համելնի պֆենիգ
- Համի պֆենիգ
- Հանաու-Լիխտենբերգի պֆենիգ
- Հանաու-Մյունցենբերգի պֆենիգ
- Հաննովերի պֆենիգ
- Հեսսե-Դարմշտադի պֆենիգ
- Հեսսե-Քասելի պֆենիգ
- Հերֆորդի պֆենիգ
- Հիլդեսհայմի պֆենիգ
- Հոլշտայն-Գոտորպների պֆենիգ
- Հոհենլոեների պֆենիգ
- Հոհենլոե-Պֆեդելբախ պֆենիգ
- Հոհենցոլեռն-Զիգմարինգեն պֆենիգ
- Հոնշտայնների պֆենիգ
- Մագդեբուրգի պֆենիգ
- Մայնցի պֆենիգ
- Մանսֆելդի պֆենիգ
- Մանսֆելդ-Այգենտլիխե-Հինտերորտ պֆենիգ
- Մանսֆելդ-Այսլեբեն պֆենիգ
- Մանսֆելդ-Արտեռն պֆենիգ
- Մանսֆելդ-Բոռնշտեդ պֆենիգ
- Մարկի պֆենիգ
- Մարսբերգի պֆենիգ
- Մեկլենբուրգ-Գյուստրով պֆենիգ
- Մեկլենբուրգ-Շվերին պֆենիգ
- Մեկլենբուրգ-Շտրելից պֆենիգ
- Մինդենի պֆենիգ
- Մյուլհաուզենի պֆենիգ
- Մյունստերի պֆենիգ
- Մյունստերբերգ-Օլս պֆենիգ
- Մուրբախ-Լուդերսի պֆենիգ
- Նյուրնբերգի պֆենիգ
- Նորտհայմի պֆենիգ
- Շաումբուրգ-Լիպեի պֆենիգ
- Շաումբուրգ-Հեսսենի պֆենիգ
- Շաումբուրգ-Պինեբերգի պֆենիգ
- Շպայերի պֆենիգ
- Շվարցբուրգ-Զոնդերսհաուզեն պֆենիգ
- Շվարցբուրգ-Ռուդոլշտադ պֆենիգ
- Շտոլբերգ-Ռոսլա պֆենիգ
- Պադերբոռնի պֆենիգ
- Պիրմոնտի պֆենիգ
- Պրուսիայի պֆենիգ
- Պֆալց-Զիմեռնի պֆենիգ
- Ռիտբերգի պֆենիգ
- Ռոյս-Գերա պֆենիգ
- Ռոյս-Էբերսդորֆ պֆենիգ
- Ռոյս-Լոբենշտայնի պֆենիգ
- Ռոյս-Լոբենշտայն-Էբերսդորֆ պֆենիգ
- Ռոյս-Շլայց պֆենիգ
- Ռոյս-Ունտերգրայց պֆենիգ
- Ռոյս-Օբերգրայց պֆենիգ
- Ռոստոկի պֆենիգ
- Սաքսեն-Ալտենբուրգի պֆենիգ
- Սաքսեն-Այզենախի պֆենիգ
- Սաքսեն-Գոթա-Ալտենբուրգի պֆենիգ
- Սաքսեն-Ենայի պֆենիգ
- Սաքսեն-Կոբուրգ-Գոթայի պֆենիգ
- Սաքսեն-Կոբուրգ-Զաալֆելդ պֆենիգ
- Սաքսեն-Հենենբերգ-Շլոյզինգ պֆենիգ
- Սաքսեն-Հիլդբուրղաուզեն պֆենիգ
- Սաքսեն-Մայնինգենի պֆենիգ
- Սաքսոնիայի պֆենիգ
- Վալդեկի պֆենիգ
- Վալդեկ-Պիրմոնտ պֆենիգ
- Վեստֆալիայի պֆենիգ
- Վիդ-Նոյվիդի պֆենիգ
- Վիդ-Ռունկելի պֆենիգ
- Վիսմարի պֆենիգ
- Վյուրտեմբերգի պֆենիգ
- Վյուրցբուրգի պֆենիգ
- Տրիրի պֆենիգ
- Քյոլնի պֆենիգ
- Օլդենբուրգի պֆենիգ
- Օսնաբրյուքի պֆենիգ
- Օտինգեն պֆենիգ
- Ֆյուրստենվալդեի պֆենիգ
- Ֆրանկֆուրտի պֆենիգ
- Ֆրանկֆուրտ-ամ-Օդերի պֆենիգ
- Ֆրիդբերգի պֆենիգ
- Ֆուգեր-Բաբենհաուզեն պֆենիգ
- Ֆուգեր-Նորդենդորֆ պֆենիգ
- Ֆուգեր-Պֆիրտ պֆենիգ
- Ֆուլդայի պֆենիգ
- Ֆուրթի պֆենիգ
Դանիա [խմբագրել]
Լեհաստան [խմբագրել]
Շվեյցարիա [խմբագրել]
- Ապենցելի պֆենիգ
- Բեռնի պֆենիգ
- Դիզենտիսի պֆենիգ
- Կուրի պֆենիգ
- Հալդենշտայնի պֆենիգ
- Շաֆհաուզենի պֆենիգ
- Ռայխենաու-Տամինսի պֆենիգ
- Սանկտ Գալլենի պֆենիգ