Հեղինակային իրավունքի նշան
Հեղինակային իրավունքի նշանը (©) օգտագործվում է զգուշացնելու համար, որ ստեղծագործությունը պաշտպանված է որոշակի հեղինակային իրավունքներով: Ըստ Բեռնի կոնվենցիայի, ցանկացած ստեղծագործություն ստեղծման պահին պաշտպանված է հեղինակային իրավունքներով, հետևաբար նույնիսկ © նշանի դեպքում իրավաբանորեն գործում են հեղինակային իրավունքները։
Բովանդակություն |
Գործածումը [խմբագրել]
Թեև իրավաբանորեն պարտադիր չէ, հեղինակային իրավունքի նշանի կողքին սովորաբար նշվում են հետևյալ տվյալները.
- (համա)հեղինակի անունը
- ստեղծման կամ հրատարակման տարեթիվը
- հեղինակային իրավունքների սահմանումը։
Օրինակ.
- © 2012 Արմեն Արմենյան
Կամ.
- © 2012 Արմեն Արմենյան
- Բոլոր իրավունքները պահպանված են։
Տեխնիկական տվյալներ [խմբագրել]
Նշանը կազմված է շրջագծված լատիներեն C տառից («copyright» բառի առաջի տառը): Յունիկոդում նշանը տասնվեցական համակագով ունի 00A9 և տասական համակագով 169 համարները: Այն տառատեսակներում, որտեղ © նշանը չկա, օգտագործում են C տառը կլոր փակագծերում՝ «(c)»: HTML-ում օգտագործում են © հուշումը (մնեմոնոկան):
Տարբերակներ [խմբագրել]
-
Հեղինակային իրավունքները պաշտպանված չեն՝ որոշ նախապայմաններով (Copyleft)
-
Հեղինակային իրավունքներ չկան (Հանրության սեփականություն)
Այլ նշաններ [խմբագրել]
- Ձայնագրություններ հեղինակային իրավունքների նշման համար օգտագործվում է ℗ (անգլերեն phonogram բառի առաջին տառը)։
- Գրանցված ապրանքանիշների համար օգտագործվում է ® (անգլերեն registered բառի առաջին տառը)։
- Ճապոնիայում օգտագործվում է նաև Ⓧ նշանը։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հեղինակային իրավունքի նշան կատեգորիայում։ |