HTML
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման |
HTML-ը (անգլերեն Hypertext Markup Language՝ գերտեքստային նշման լեզու) Համաշխարհային Սարդոստայնում վեբ էջերի կառուցվածքը նկարագրող գերիշխող լեզու է։ HTML-ը թույլ է տալիս նկարագրել էջի կառուցվածքը, առանձին տեքստի հատվածները նշելով որպես հղումներ, վերնագրեր, պարբերություններ, ցանկեր, աղյուսակներ և այլն։ Այն նաև թույլ է տալիս տեքստը հավելել պատկերներով, «ինտերակտիվ» տարրերով՝ ինչպիսիք են վեբ ֆորմաները, այլ տեսակի օբյեկտները։
HTML-ը որոշ չափով կարող է նաև նկարագրել էջի արտաքին տեսքը, նրա սեմանտիկան և կարող է պարունակել ներդրված սկրիպտեր (փոքր ծրագրեր), գրված սկրիպտային լեզուններով (ինչպիսին է JavaScript-ը)։ HTML ֆայլը տեքստային ֆայլ է, html կամ htm ընդլայնումով։
[խմբագրել] Պատմությունը
HTML-ը ստեղծվել է բրիտանացի գիտնական Թիմ Բերներս-Լիի կողմից 1991-1992 թթ.։ Այն ծագել է SGML նշման լեզվից։
[խմբագրել] Արտաքին հղումներ
- HTML 4.01, վերջին ստանդարտի նկարագրությունը
- Դեյվ Ռեգգետի ներածությունը HTML-ի մեջ
- Empty elements in SGML, HTML, XML, and XHTML
- HTML and Programming Code Examples