Մոզիլա Ֆայրֆոքս
Ֆայրֆոքս 5.0-ը Վիքիպեդիան Windows 7 ՕՀում ցուցադրելիս |
|
| Նախագծումը՝ | Մոզիլա բաժնետիրություն |
|---|---|
| Զարգացումը՝ | Մոզիլա բաժնետիրություն (Մոզիլա հիմնադրամ) |
| Առաջին անգամ լույս տեսավ՝ | Նոյեմբերի 9, 2004 |
| Գրված է՝ | C++, XUL, XBL, JavaScript,[1] CSS |
| ՕՀ | Միջ-Պլատֆորմ |
| Չափ | 7.2 ՄԲ (Windows) 17.2 ՄԲ (Mac OS X) 8.7 ՄԲ (Linux) (բոլորն արխիվված) |
| Առկա է | ավելի քան 75 լեզուներով |
| Զարգացման կարգավիճակ | ակտիվ |
| Տեսակ | Ցանցային զննարկիչ ԷֆԹիՓի սպասառու գոֆեր սպասառու |
| Վեբկայք | http://www.firefox.com/ http://www.mozilla.com/firefox |
Մոզիլա Ֆայրֆոքսը (անգլերեն՝ Mozilla Firefox) ազատ ցանցային դիտարկիչ է, որը ծագել է Mozilla Application Suite-ից և տնօրինվում է Մոզիլա բաժնետիրության կողմից: Այս զննարկիչը իր շուկայական դիրքով և տարածվածությամբ զիջում է միայն Ինտերնետ Էքսփլորերին: Թողարկվում է Մայքրոսոֆթ Վինդոուզ, BeOS, Մաք ՕԷս Էքս, ԳՆՈՒ/Լինուքս և այլ նմանատիպ օպերացիոն համակարգերի համար: Շուկայական մասնաբաժինը կազմում է 20-32% ըստ տարբեր հաշվարկների:
Բովանդակություն |
[խմբագրել] Անվանման ծագումը
Սկզբնական շրջանում այս ցանցային դիտարկիչը ունեցել է տարբեր անվանումներ` Ֆենիքս, այնուհետև Ֆայրբիրդ: Այնուհետև ցանցային դիտարկիչը ստացել է չինարենից թարգմանված Կրակոտ Աղվես անվանումը, որը հայտնի է դառնում Ֆայրֆոքս անունով:
[խմբագրել] Տարբերակները
2011 թ.-ին թողարկվում է Ֆայրֆոքսի 5-րդ տարբերակը, որը մի շարք փոփոխություններ է կրել` համեմատած այլ տարբերակներին, մասնավորապես փոխվել է դիզայնը և շտկվել են մի շարք թերություններ: Ներկայումս նաև կարելի է ներբեռնել Ֆայրֆոքսի 6-րդ տարբերակը: