ՋավաՍկրիպտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
JavaScript

Կատարման ձև

ինտերպրետացվող է

Առաջացել է

1995 թթ․

Հեղինակ(ներ)

Բրենդան Էյք

Տիպիզացիա

դինամիկ

Հիմնական իրականացումները

Կաղապար:Իրականացումներ}

Ներշնչվել է

C, Scheme, Java, Perl, Python, Self

Ներշնչել է

JScript, JScript .NET, Objective-J, TIScript


ՋավաՍկրիպտը (JavaScript) ինտերպրետացվող սկրիպտային լեզու է։ Այն ամենապոպուլյար սկրիպտային լեզուն է համացանցում և աշխատում է բոլոր հիմնական բրաուզերներում, որոնց թվում են [Ինտերնետ Էքսպլորեր]], ՖայրՖոքս, Քրոմ, Օպերա, և Սաֆարի։[1]

Այս լեզուն առաջին անգամ իրականացվել է Netscape Communications -ի կողմից Netscape Navigator 2 beta (1995) բրաուզերում։ JavaScript լեզուն ստեղծել է Բրենդան Էյքը։ Java -ն և javascript -ը պետք չէ շփոթել։ Չնայած այս փասթին ՝ այս լեզուների միջև հնարավոր է փոխազդեցություն։

Բովանդակություն

[խմբագրել] Ինչ է ՋավաՍկրիպտ

  • ՋավաՍկրիպտը նախագծվել է կայքերի HTML էջերին ինտերակտիվություն տալու համար
  • ՋավաՍկրիպտը սկրիպտային լեզու է
  • ՋավաՍկրիպտը սովորաբար ներառվում է ուղղակիորեն HTML ֆայլերի մեջ
  • ՋավաՍկրիպտը ինտերպրետացվող լեզու է

[խմբագրել] Ինչ կարող է անել ՋավաՍկրիպտը

  • ՋավաՍկրիպտը HTML դիզայներին տալիս է ծրագրավորման գործիք
  • ՋավաՍկրիպտը կարող է դինամիկ տեքստ ներդնել HTML էջի մեջ
  • ՋավաՍկրիպտը կարող է ռեակցիա տալ իրավիճակներին, այսինքն ՝ JavaScript -ը կարող է գործել, երբ ինչ որ բան է պատահում, օրինակ երբ էջը ավարտում է բեռնավորումը, կամ երբ օգտագործողը մատնահարում է HTML էլեմենտի վրա
  • ՋավաՍկրիպտը կարող է կարդալ և փոխել HTML -ի էլեմենտի պարունակությունը
  • ՋավաՍկրիպտը կարող է օգտագործվել տվյալը վալիդացնելու համար մինչ այն հաստատվում է սերվերին։ Սա կարող է սերվերը զերծ պահել ավելորդ գործընթացներից
  • ՋավաՍկրիպտը կարող է օգտագործվել կայքից օգտվողի բրաուզերը ճանաչելու համար, և կախված բրաուզերից՝ բեռնել տվյալ բրաուզերին սպեցիֆիկ էջը
  • ՋավաՍկրիպտը կարող է օգտագործվել cookie-ներ ստեղծելու համար

ՋավաՍկրիպտի կառուցվածքը կարելի է բաժանել հետեևյալ 3 մասերի

  1. ECMAScript
  2. բրաուզերի օբյեկտավորված մոդել
  3. դոկումենտի օբյեկտավորված մոդել

ՋավաՍկրիպտի դյուրըմբռնելիությունը կայանում է նրա օբյեկտների կառուցվածքի մեջ։ JavaScript -ը օբյեկտ-կողմնորոշված լեզու է։ Բացի դրանից, այն բավականին նման է C ծրագրավորման լեզվին։ ՋավաՍկրիպտի օբյեկտները պարունակում են ՝

  1. մեթոդներ (ֆունկցիաներ)
  2. պարամետրեր՝ (տվյալներ կամ այլ օբյեկտներ) նկարագրում է օբյեկտների հատկանշական գծերը
  3. դեպքեր, որոնք փոխկապակցված են օբյեկտների հետ

[խմբագրել] Լեզվի սինտաքսիս

ՋավաՍկրիպտ կարելի է գրել անմիջապես HTML ֆայլի մեջ ՝ կոդը ներառելով <script> բացվող և </script> փակվող տեգերի մեջ։ ՋավաՍկրիպտ կարելի է նաև գրել առանձին ստեղղծված ֆայլի, օրինակ ՝ javascript.js ֆայլի մեջ։ Ներքևում ներկայացված է ՋավաՍկրիպտի օգտագործման պարզագույն օրինակ ՝

 <!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd"> 
<html> 
   <head> 
       <title>Օրինակ</title> 
       
       <script type="text/javascript"> 
alert("Hello World"); 
       </script> 
       
   </head> 
   <body> 
   </body> 
</html>


HTML ֆայլը ակտիվացնելիս կբացվի փոքր պատուհան Hello World ազդանշանով։

[խմբագրել] Աղբյուրներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. JavaScript Introduction
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով