Մայքրոսոֆթ Վինդոուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքրոսոֆթ Վինդոուզ
Վինդոուզ պատկերանիշ
Ընկերություն/
Ստեղծող
Մայքրոսոֆթ
ՕՀ ընտանիք հիմնված MS-DOS/Windows 9x–ի վրա, Windows CE, Windows NT
Ծրագրային կոդի մոդել Փակ ծրագրային կոդով / Մասնակի տրամադրվող կոդ
Արտոնագիր MS-EULA
Կարգավիճակ Հրապարակված
Կայք Պաշտոնական կայք

Մայքրոսոֆթ Վինդոուզ (անգլերեն՝ Microsoft Windows), Մայքրոսոֆթ կորպորացյաի պրոպրիետար օպերացիոն համակարգերի և օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսերի շարք է։ Այսօր Վինդոուզ շարքի օպերացիոն համակարգերի ղեկավարությամբ աշխատում են անձնական համակարգիչների մոտ 92%[1][2][3]։

Վինդոուզ օպերացիոն համակարգերը աշխատում են հետևյալ հարթակների վրա՝ x86, x86-64, IA-64, ARM։ Նախկինում գոյություն ունեին նաև Վինդոուզ համակարգի տարբերակներ նախատեսված DEC Alpha, MIPS, PowerPC և SPARC հարթակների համար։

Պատմություն[խմբագրել]

Մայքրոսոֆթ Վինդոուզի պատմությունը սկսվում է 1985 թվականից, երբ առաջին անգամ թողարկվեց 1.01 վարկածով Windows-ը։ Սակայն Մայքրոսոֆթի պատմությունը սկսվել է 1975 թվականին, երբ ուսանող Բիլ Գեյթսը առաջին համակարգիչներից մեկի՝ Altair 8800 համակարգչի վրա ստեղծեց Basic ծրագրավորման լեզուն։ Ներկայումս նկարահանված են բազմաթիվ ֆիլմեր՝ տասը հազար հոդվածներով, որոնք փորձում են մասամբ բացատրել Մայքրոսոֆթի և Վինդոուզի ֆենոմենը։

Առաջին Windows-ը ինքնուրույն օպերացիոն համակարգ չէր։ Սկզբում Windows-ն իրենից ներկայացնում էր գրաֆիկական "շինություն" DOS օպերացիոն համակարգում և իրենից ներկայացնում էր մուգ և մռայլ հրամանների տող։ Շատ DOS-ի օգտագործողներ այդպես էլ չհասկացան այդ "նորամուծությունը"։

1985 թվականին Windows 1.01-ից հետո, մի քանի տարի անց թողարկվեց Windows 2.0-ն, բայց առանց լուրջ փոփոխությունների։ 1990 թվականին թողարկվեց Windows 3.0, որը սկսեց օգտագործվել բազբաթիվ համակարգիչներում։ Նոր Windows-ում, ի տարբերություն նախորդների, կարելի էր կատարել գործողություններ առանց հրամանների տողի։ Նախկին Windows-ներում (1.01, 2.0) գործողություններ կատարելու համար պետք էր հրամանների տողում գրել գործողության համապատասխան բառերի շարքը (ինչպես ծրագրավորման լեզուներում)։ Windows 3.0 -ում այդ ամենը կարելի էր անել գրաֆիկորեն, կոճակներին սեղմելու օգնությամբ, ինչպես հիմա, սակայն գործողությունների քանակը խիստ սահմանափակ Էին։ Հաջորրդ Windows-ում՝ Windows 3.1, կար մուլտիդիմեդիայի և համակարգչային ցանցերի հետ աշխատանքի հնարավորություն։

1988 թվականին թողարկվում է նոր օպերացիոն համակարգ՝ Windows NT անունով։ NT-ն իր միջերեսով չէր տարբերվում Windows 3.0-ից։ 1992 թ. ստեղծվում է Windows NT 3.0-ն, իսկ 1994-ին Windows NT 3.5-ը։ 1995 թվականին թողարկվել է հայտնի Windows 95-ը, դառնալով Windows-ի պատմության նոր փուլ։ Ի տարբերություն նախորդ Windows-ների , 95-ը առանձնանում է իր ինտերֆեյսով, արագությամբ և նոր հնարավորություններով։ Windows 95-ում կատարվել էին առաջին քայլերը ինտերնետ մուտք գործելու համար։ 1996 թվականին թողարկվում է Windows NT 4.0-ն, որը իր ինտերֆեյսով չէր տարբերվում Windows 95-ից։

1998 թվականին թողարկվել է Windows 98-ը, որում հիմնական ուշադրությունը դարձված էր ինտերետի վրա։ Հաջորդ օպերացոին համակարգի անվանումը Windows 2000 է։ Այն թողարկվել է երկու տարբերակով՝ Windows 2000 Server և Windows 2000 Professional։

2001 թվականին թողարկվել է նոր օպերացիոն համակարգ՝ Windows XP։ Այն կառուցվել է Windows NT միջուկի հիման վրա։ 2008 թվականի վերջին այն գրավում էր օպերացիոն համակարգերի շուկայի 70%-ը։ 2003 թվականին դուրս է գալիս Windows Server 2003-ը։ Windows Vista-ն թողարկվել է 2007 թվականին, իսկ Windows 7-ը՝ 2009-ին։

2013 թվականին թողարկվել է Windows 8 օպերացիոն համակարգը, որը Microsoft ընկերության առաջին քայլն էր դեպի սենսորային էկրաններով սարքերի աջակցություն, ինչը ավելի հղկված տարբերակով մի քանի ամիս անց Windows 8.1 անվանումով հասանելի դարձավ օգտատերերին։

2014 թվականի հոկտեմբերի 1-ին թողարկվել է Windows 10 (Windows 9 անվանումով տարբերակ չի պատրաստվել) օպերացիոն համակարգի տեխնիկական ցուցադրական տարբերակը: Ընկերության նպատակն է օպերացիոն համակարգը հասանելի դարձնել անհատական համակարգիչների, պլանշետների, բջջային հեռախոսների համար: Սա նշանակում է, որ ծրագրավորողները ստեծելով ծրագիր համակարգչի համար, այլևս ստիպված չեն լինի ստեղծել նույն ծրագիրը այլ սարքերի համար: Բոլոր սարքերը կստանան նույն ծրագիրը: Windows 10 օպերացիոն համակարգում տեղ են գտել ընկերության բոլոր ժամանակների օպերացիոն համակարգերի լավագույն և սիրված ֆունկցիաներն ու դիզայնի մասնիկները, ինչպես օրինակ Start Menu-ն, որը այս տարբերակում առաջարկում է կատարել ընտրություն ավանդական և նոր տարբերակների միջև[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին Հղումներ[խմբագրել]