Windows Server 2008 R2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Windows Server 2008 R2
Ընկերություն/
Ստեղծող
Մայքրոսոֆթ
ՕՀ ընտանիք Մայքրոսոֆթ Վինդոուզ Սեռվեր
Ծրագրային կոդի մոդել Փակ ծրագրային կոդով / Մասնակի տրամադրվող կոդ
Արտոնագիր Մայքրոսոֆթ
Կարգավիճակ արդի
Կայք http://www.microsoft.com/en-us/server-cloud/windows-server/v8.aspx

Windows Server 2008 R2 - Սերվերային օպերացիոն համակարգ է: Համարվում է Windows Server 2008-ի կատարելագործված տարբերակը: Վաճառքի է հանձնվել 2009թ. հոկտեմբերի 22-ին: Ինչպես Windows 7-ը, Windows Server 2008 R2-ը օգտագործում է Windows 6.1 միջուկը: Նոր հնարավորությունները իրենց մեջ ներառում են վիրտուալիզացիայի բարելավումը, նաև Active Directory և Internet Information Service 7.5 նոր տարբերակները: Ապահովում է մինչև 256 պրոցեսորներ: Windows Server 2008 R2-ը առաջին օպերացիոն համակարգն է, որը հասանելի է միայն 64 բիթային համակարգին:

Պատմություն[խմբագրել]

Microsoft Professional Developers կոնֆերանսի ժամանակ ներկայացվեց Windows Server 2008 R2-ը,որպես Windows 7-ի սերվերային տարբերակ: 2009թ. հունվարի 7-ին Windows Server 2008 R2-ի նախնական տարբերակը հասանելի դարձավ MSDN և Microsoft TechNet բաժանորդներին, ովքեր մասնակցում էին Windows 7 նախնական ուսումնական ծրագրին: 2009թ. հունվարի 9-ին բոլորը արդեն կարող էին բեռնել նախնական տարբերակը Մայքրոսոֆթի բեռնավորման կենտրրոնից: 2009թ. ապրիլի 30-ին Windows Server 2008 RC տարբերակը հասանելի դարձավ MSDN և TechNet բաժանորդներին: 2009թ. մայիսի 5-ին Windows Server 2008 R2 հասանելի էր Մայքրոսոֆթի բեռնավորման կենտրոնում: 2009թ. հուլիսի 14-ին ստեղծվեց GRMEXVOL_RU_DVD: 2009թ. օգոստոսի 6-ին հասանելի էր արդեն Windows Server 2008 R2 RTM-ը, որը հասանելի էր միայն MSDN և TechNet բաժանորդներին: 2009թ. օգոստոսի 20-ին բոլոր ցանկացողներին հասանելի արդեն 180 օր անվճար տարբերակը: 2009թ. սեպտեմբերի 1-ին Windows Server 2008 R2 կարող էին նախապատվիրել: Իսկ վաճառքը կայացավ 2009թ. հոկտեմբերի 22-ին:

Նոր բաղադրիչներ[խմբագրել]

Windows Server 2008 R2-ի նոր բաղադրիչներն են` Live Migration, Cluster Shared Volums և Hyper V ծրագրային ապահովումները: Ջնջված օբյեկտների զամբյուղը ապահովում է Active Directory-ին: Նոր բաղադրիչներից են նաև Internet Information Services 7.5-ը - դա նոր FTP սերվեր է, DNS-ը` անվտանգության ընդլայնումը և DirectAccess-ը: Ինչպես նշված էր` ապահովում է 256 պրոցեսորներ նախկին սերվերային օպերացիոն համակարգը`Windows Server 2003 ապահովում էր միայն 64-ը: Այս կամ այն սերվերի դերում ապահովում է ֆայլի դասավորությունը: Ապահովում է նաև մի քանի տիպի դասակարգումներ մեկ ֆայլում:

  • Windows PowerShell 2.0;
  • Հնարավորություն է տալիս ջնջել GUI տեղադրելուց հետո;
  • iSCSI ապահովում;
  • Կլասիկ ինտերֆեյս և Windows 7 ծրագիր: