MSDN
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Microsoft Developer Network (MSDN, Մայքրոսոֆտ Դիվելոփըր Նեթվորք, ՄՍԴՆ), Մայքրոսոֆթ ընկերության ստորաբաժանումն է, որը պատասխանատու է զարգացող անհատների հետ ընկերության փոխահարաբերությունների համար։ Այս պարագայում զարգացող անհատները հասկանում են ծրագրի ապարատային ապահովումը, հետաքրքրվում օպերացիոն համակարգով, ինչպես նաև օգտագործում են ծրագրային ինտերֆեյսներ օպերացիոն համակարգում և ձեռագիր լեզվի տարբեր ծրագրեր, ծրագրավորված Մայքրոսոֆթի կողմից: Այս զարգացող անհատների փոխհարաբերությունները ունի մի քանի ձևեր` վեբ-կայքեր, տեղեկագրեր, բլոգներ և այլն:
Վերջին ժամանակներում ուշադրության կենտրոնում է Microsoft.Net պլատֆորմը, բայց կան հոդվածներ, որտեղ լուսաբանվել է այնպիսի բնագավառ, ինչպիսին է ծրագրային պրակտիկան և շաբլոնի կառուցվածքը: Շատ ռեսուրսներ անվճար հասանելի են առցանց: Կան նաև ռեսուրսներ, որոնք հասանելի են միայն վճարովի բաժանորդագրության դեպքում: Անկախ բաժանորդագրության մակարդակից բաժանորդները վաղ կարող են ստանալ խմբագրական նոր տարբերակներ օպերացիոն համակարգերի կամ Մայքրոսոֆթի այլ պրոդուկտներից (Microsoft Office, Visual Studio և այլն): Որոշ համալսարանների ծրագրերում ընդգրկված է MSDN Academic Alliance (MSDNAA) ծրագիրը, որը ուսանողներին հնարավորություն է տալիս քաղել MSDN բաժանորդագրության առավելությունները:
2004թ. նոյեմբերին բացվել է MSDN2 կայքը որպես Visual Studio 2005-ի ինֆորմացիայի աղբյուր: Բացի բովանդակությունից հին MSDN-ը տարբերվում է վեբ կայքի թարմացվող կոդից, որը թույլ է տալիս վեբ ստանդարտները օգտագործել ոչ միայն Internet Explorer-ում, այլ նաև այլ վեբ դիտարկիչնեչում:
2008թ. մայիսին բացվել է ռուսական MSDN կայքը, որտեղ կարելի է գտնել փաստաթղթեր Visual Studio 2008,Windows Embedded, SharePoint Services 3.0, SQL Server 2008 ռուսերեն լեզվով: Այստեղ բաժանորդագրված անձիք կարող են տեղեկանալ նաև IT իրադարձություններին և դասընթացներին, որոնք անցկացվում են Ռուսաստանի տարածքում: