Վիքիպեդիա:Ոճական ուղեցույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոճական ուղեցույցի նպատակն է հայերեն Վիքիպեդիայի հոդվածների միանման լինելը, քանի որ դա նպաստում է Վիքիպեդիայի հոդվածների հեշտ գտնվելուն, հեշտ ընթերցվելուն և հեշտ խմբագրվելուն։

Ուղեցույցը պարունակում է Վիքիպեդիայի հոդվածների խմբագրման և ձևավորման սկզբունքներ։ Հետևյալ ներկայացված ոճը ոչ անհրաժեշտորեն ամենալավն է, և ոչ վերջին խոսքն է ասում։ Սակայն եթե բոլորը նույն ոճին հետևեն, Վիքիպեդիայի օգտվելը թե հոդվածների գտնելու ժամանակ, թե կարդալու և թե խմբագրելու շատ ավելի հեշտ կլինի։

Հոդվածի ստեղծում[խմբագրել]

Հոդվածը կարելի է ստեղծել հետևյալ տուփում տպելով նոր հոդվածի անունը՝

Ընդհանրապես, նոր հոդվածները կարելի է ստեղծել էջի ձախ կողմում եղած «որոնել» տուփում տպելով հոդվածի անունը։ «Անցնել» կոճակի վրա սեղմելուց հետո, եթե հոդվածը արդեն գրված լինի, կգտնեք նրան, և կարող եք ցանկացած դեպքում նոր նյութեր ավելացնել՝ հոդվածի վերևում «խմբագրել» կոճակի վրա սեղմելուց հետո։ Իսկ եթե գոյություն չունենա, կգտնեք կարմիր հղում, որի վրա կտտացնելուց հետո կարող եք ստեղծել նոր հոդվածը։

Վիքիպեդիայի նոր հոդվածներ ստեղծելը հետևում են հետևյալ ընթացատեսքին՝

Վիքիպեդիայում նոր հոդված ավելացնելը

Հոդվածի կառուցվածքը[խմբագրել]

Վիքիպեդիայի հոդվածները ընդհանրապես ունենում են հետևյալ տեսքը և կառուցվածքը։ Ներքո նշված հոդվածի բոլոր ենթամասերի մասին կարող եք ընթերցել ներքևում՝

Հոդվածի անուն

Հոդվածի ամփոփումը մեկ կամ երկու նախադասությունով։

Բովանդակության աղյուսակ

Պարունակություն

== Այցելեք նաև ==

== Գրականություն ==

== Ծանոթագրություններ ==

== Արտաքին հղումներ ==

{{DEFAULTSORT:Ազգանուն, Անուն}}
[[Կատեգորիա:Հոդվածին վերաբերող կատեգորիա 1]]
[[Կատեգորիա:Հոդվածին վերաբերող կատեգորիա 2]]

Հոդվածի անուն[խմբագրել]

Հոդվածի վերնագիրը ստեղծվում է հոդվածի ստեղծելու ժամանակ: Այն միայն կարելի է փոխել հոդվածի վերևի աջ կողմի «տեղափոխել» կոճակից օգտվելիս: Հոդվածի վերնագիրը պետք է լինի ամենապարզ ձևով հոդվածի բովանդակությունը ամփոփող բառ։

Անձերի մասին հոդվածի վերնագիր[խմբագրել]

Այս պարագայում օգտագործվում է Անուն Ազգանուն կարգը։

Այլ թեմաներ[խմբագրել]

Բացի հատուկ անունները, բոլոր այլ բառերը լինում են փոքրատառ։
Օրինակ՝ Թուրքմենչայի պայմանագիր և ոչ Թուրքմենչայի Պայմանագիր։
Նաև, բացի անհրաժեշտության պարագայում, բառերը չեն հոլովվում։
Օրինակ՝ Թուրքմենչայի պայմանագիր և ոչ Թուրքմենչայի պայմանագիրը։

Հոդվածի ամփոփում[խմբագրել]

Հոդվածի սկզբում նշվում է հոդվածի բովանդակության ամփոփումը մեկ կամ երկու նախադասությունով: Ցանկալի է առաջին նախադասությունը սկսել առարկայի թավ տառերով գրված անվանմամբ (որը հավանաբար հենց հոդվածի անվանումն է)։
Օրինակ՝
Այն Ռանդը (ծննդյան անունը՝ Ալիսա Զինովիևնա Ռոզենբաում. 1905, փետրվարի 2, Սանկտ Պետերբուրգ1982, Մարտի 6, Նյու Յորք), Ռուսաստանում ծնված ամերիկացի փիլիսոփա և վիպասան էր, և համարվում է օբյեկտիվիզմի հիմնադիրը։ Նրա նշանավոր գործերից են «Շատրվանագլուխը» և «Ատլանտը թոթվեց ուսերը» գրքերը։

Բովանդակության աղյուսակ[խմբագրել]

Երբ հոդվածն ունենա երեքից ավել վերնագիրներ, ապա ավտոմատաբար կստեղծվի բովանդակության աղյուսակը։
Եթե չեք կամենում հոդվածում ունենալ բովանդակության աղյուսակ, ապա հոդվածի վերևում կարող եք տեղադրել՝ __NOTOC__ հրամանը։

Պարունակություն[խմբագրել]

Ստանդարտ կաղապարներ[խմբագրել]

Սրանք լինում են մի քանի տեսակի և օգտագործվում են կա՛մ նշումներ ավելացնելու համար (օր.՝ երկիմաստության փարատման կաղապարները, վիքիֆիկացման և այլն), կա՛մ որևէ թեմայի շուրջ հադվածների միավորման (օր.՝ {{Հայաստան}}), կա՛մ համառոտ տեղեկությունների ու տվյալների համար (օր.՝ տեղեկաքարտ կաղապարները)։

Այցելեք նաև[խմբագրել]

Այս մասում կարող եք տեղադրել վերաբերվող հոդվածների անուններ, որոնք կարելի են նաև հետաքրքրեն ընթերցողին: Այս հղումները անհրաժեշտ է ընդգրկել ցանկի տեսքով։
Օրինակ՝ դուդուկ հոդվածում կարելի է տեղադրել հետևյալ տողերը՝
== Այցելեք նաև ==
*[[Փողային գործիք]]ներ
որոնցից կստացվի հետևյալը՝
Այցելեք նաև

Աղբյուրներ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ


Աղբյուները հոդվածի հիմնական մասերից են։ Եթե հոդվածում ճիշտ կերպով տեղադրած լինեք տողամիջի աղբյուրները, ապա այս մասում ձեզ մնում է ավելացնել {{Reflist}} տողը։

Գրականություն[խմբագրել]

Այստեղ տեղադրվում է հանձնարարելի գրականություն, որն լրացնում ու ընդլայնում է հոդվածի թեման։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այստեղ դրվում են վերաբերվող համացանցային կայքերի ցանկ, օրինակ՝ թեմայի պաշտոնական կայքը, կամ այլ պաշտոնական կայք նվիրված թեմային կամ այն բացատրող:
Օրինակ՝ տրանզիստոր հոդվածում կարելի է տեղադրել հետևյալը
== Արտաքին հղումներ ==
* [http://nobelprize.org/educational_games/physics/transistor/function/index.html The Transistor] Տրանզիստարների վերաբերյալ ուսումնական ձեռնարկ Nobelprize.org (անգլերեն)
* [http://easyelectronics.ru/osnovy-na-palcax-chast-3.html Տրանզիստորների և դիոդների աշխատանքի բացատրությունը ջրմուղի հետ համեմատության միջոցով] (ռուսերեն)։
որոնցից կստացվի հետևյալը՝

Արտաքին հղումներ

Կատեգորիաներ[խմբագրել]