Վիքիպեդիա:Բովանդակության հրաժարագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընդհանուր հրաժարագիրՌիսկի հրաժարագիրԲժշկական հրաժարագիրԻրավաբանական հրաժարագիրԲովանդակության հրաժարագիր


ՎիքիպԵԴԻԱՅԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԻՃԱՐԿԵԼԻ ԼԻՆԵԼ

Իր հանրագիտական գործառույթում Վիքիպեդիան պարունակում է ամենաբազմազան թեմաներով միլիոնավոր հոդվածներ։ Այդ թեմաների համեմատաբար փոքր մասն է միայն գրաքննության ենթարկվում կրթական, կառավարական, կորպորատիվ, ծնողական կամ այլ զտող սխեմաներով։

  • Վիքիպեդիայի որոշ հոդվածներ կարող են այնպիսի բառերով կամ լեզվով գրված լինել, որ որոշ ընթերցողների կողմից կարող են դիտվել որպես հասարակ կամ գռեհիկ, կամ նույն վիրավորական։ Տես Վիքիպեդիա:Գռեհկություն հոդվածը ավելի մասնրամասն տեղեկության համար։
  • Հոդվածները կարող են պարունակել այնպիսի մարդկանց կամ իրադարձությունների կամ երևույթների լսատեսողական կամ գրավոր նկարագրություններ, որոնց մասին գրելը որոշ մշակույթներում սրբապղծություն կամ անպարկեշտություն է համարվում։
  • Վիքիպեդիան պարունակում է բազմաթիվ տարբեր պատկերներ, որոնց որոշ մասը որոշ ընթերցողների կողմից կարո է վիճարկելի կամ վիրավորական համարվել։ Օրինակ որոշ հոդվծաներ պարունակում են բռնության գրաֆիկական պատկերներ, կամ մարդկային մարմնի անատոմիական նկարներ։
  • Շատ հոդվծաներում բաց քննարկվում են հակասական կարծիքներ ծնող թեմաներ։ Որոշ հոդվածներում քննարկվող նյութերը կարող են քրեապես հետապնդելի գնահատվել որոշ իրավադատություններում։ Որոշ հոդվածներ կարող են պարունակել տեղեկություններ, որոնք վերաբերում են վտանգավոր կամ ինչ-որ առումով ռիսկային գործողությունների (տես Վիքիպեդիա: Ընդհանուր հրաժարագիր և Վիքիպեդիա:Ռիսկի հրաժարագիր
  • Վիքիպեդիան կարող է պարունակել «սփոյլերներ» դիտավորյալ ժամանակից շուտ բացահայտվող տեղեկություններ կամ բամբասանք։
  • Վիքիպեդիան կարող է այնպիսի տեղեկություններ պարունակել, որոնք բռնության կամ աղետի ենթարկված մարդկանց համար կարող են պոստ-տրավմատիկ ստրեսային խանգարման պատճառ դառնալ.
  • Վիքիպեդիան կարող ե պարունակել պատկերներ կամ տեսանյութեր, որոնք կարող են էպիլեպտիկ նոպաներ հրահրել կամ այլ առողջական խանգարումներ.
  • Վիքիպեդիայում կարող է լինել բժշկական, իրավաբանական կամ այլ տեսակի տեղեկատվություն, որոնք սովորաբար մասնագիտական կարծիքի ենթակա թեմաներ կամ հարցեր են։ Վիքիպեդիան չի կարող փոխարինել մասնագիտական օգնության աղբյուրներին։ Խնդրում ենք հիշել, որ Վիքիպեդիան չի տալիս ոչ իրավաբանական բնույթի ոչ բժշկական բնույթի խորհուրդներ։

Վիքիպեդիայի ներկայիս քաղաքականությունը թույլ է տալիս ընդունել բոլոր տեսակի բովանդակություններ, պայմանով եթե դրանք չեն խախտում ոչ Վիքիպեդիայի առկա քաղաքականությունները (հատկապես չեզոք տեսակետը), ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի օրենքները, որտեղ իրավաբանորեն գրանցված է Վիքիպեդիան։ Նման բովանդակություն պարունակող հոդվածների օրինակների համար տես Հակասական հարցերի ցանկը Այդ հոդվածներից որոշներում կան նախազգուշացնող գրություններ, բայց շատարում զգուշացումներ չկան։

Ամեն դեպքում Վիքիպեդիան անդադար զարգացման մեջ գտնվող միջավայր է և շատ հոդվածներ պարունակում են սխալներ կողմնակալություն, կրկնություն, կամ պարզապես հոգատար վերաբերմունք ։ Մենք խրախուսւոմ ենք ընթերցողներին օգնել մեզ հաղթահարել կամ վերացնել այդ խնդիրները։ Հոդվածների գերակշիռ մեծամասնությունը գրվում է անհանտների կողմից, ովքեր այդ բնագավառում մանսագիտական որակավորում չունեն և կարող են որոշակի ակադեմիական կամ մասնագիտական հեղինակության կամ բանիմացության պակաս ունենալ։

Վիքիպեդիան կարող է պարունակել այնպիսի կասկածելի բնույթի տեղեկույթ, որը սովորաբար չի ընդգրկվում ավանդական հանրագիտարաններում։ Վիքիպեդիայի բովանդակությունը կախված է նրա կամավոր ներդորղների հետաքրքրություններից։ Ընթերցողները չպետք է դատեն թեմաների կարևորության մասին ելնելով այն հանգամանքից, թե դրանք որքանով են խոր լուսաբանված Վիքիպեդիայում, ոչ էլ ենթադրեն, որ որևէ թեմա կարևոր է զուտ այն պատճառով, որ դարձել է Վիքիպեդիայի հոդվածի բովանդակություն։